Իմ սիրելի մորաքույր Ժաննայի տանը հաճախ էին հավաքվում բազմաթիվ ընկերներ իրենց ընտանիքներով: Հին «ստալինյան» շենքի հով ու մեծ բնակարանում ինչ-որ մեկը դաշնամուր էր նվագում, մյուսը ծուլորեն նստած էր հարմարավետ խորը բազմոցին, երեխաները վազվզում էին: Իսկ մեծ սեղանն աստիճանաբար լցվում էր հնարավոր ուտեստներով:
Դրանք հիասքանչ ուտեստներ էիր, և «Մորաքրոջս համեղ բաղադրատոմսերը» շարքի առարկան են լինելու: Ամեն ինչ արժեր լցոնած բանջարեղենը՝ պղպեղը, սմբուկն ու լոլիկը, որոնք միաժամանակ էին պատրաստվում սարսափելի մեծ կաթսայում՝ «արտադրական» ծավալներով:
Բազմաթիվ աղցաններից, որոնք կտրտվում և մատուցվում էին մեծ գեղեցիկ աղցանամաններում, հատուկ հռչակ էր վայելում եփած բուլղարական պղպեղը: Այն պատրաստում էին նախապես և սառեցնում սառնարանում, այդ պատճառով էլ թափանցիկ, մի թեթև քրտնած աղցանամանում մատուցելու պահին այն շատ նուրբ համ էր ձեռք բերում: Եվ ավելի լավ ոչինչ չէր կարող լինել 30 աստիճան շոգին: Այդպիսի պղպեղի սառը, համեմված, մի փոքր թթվաշ կտորը հաշտեցնում էր:
Այդ ուտեստի բաղադրատոմսը զարմանալի հեշտ է.
· Բոլոր գույների խոշոր բուլղարական պղպեղները լվանալ, չորացնել և շարել թավայում:
· Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 15-20 րոպե:
· Պատրաստ լինելու աստիճանը որոշվում է պղպեղի տեսքից. եթե բարակ կաշին առանձնանում է, ուրեմն պետք է հանել:
· Սառեցնել:
· Առանձին ափսեի մեջ, որում էլ հենց պատրաստելու եք ուտեստը, ցանկալի է՝ ապակե, սկսում ենք պղպեղը մաքրել կաշվից և մասերի բաժանել: Ընթացքում հյութը թափվելու է, այն ոչ մի դեպքում չի կարելի դեն նետել, հենց դա է ուտեստին պիկանտ համ հաղորդելու:
· Առանձին մեկ այլ ափսեում խառնում, հետո լավ խփում ենք զեյթունի ձեթն ու քացախը (միջին թթվության, նախընտրելի է՝ խնձորի) 1:1 հարաբերակցությամբ:
· Ստացված սոուսը լցնում ենք մաքրած պղպեղի վրա:
· Դնում ենք սառնարան մեկ ժամով:
· Պղպեղն այդ վիճակում կարելի է պահել 2-3 շաբաթ, այդ պատճառով էլ կարելի է միանգամից շատ անել, քանի որ դա շատ համեղ է: