Նարեկ Ավոյան, 25 տարեկան, Հայաստանի պարկուրի և ֆրիրանի ֆեդերացիայի տնօրեն.
«Ես 10 տարեկան էի, երբ սկսեցի սկսեցի ավտոտնակների տանիքներով ցատկել և մագլցել շենքերի պատերը: Այն ժամանակ ես դեռ ոչինչ չգիտեի պարկուրի մասին, սակայն ինձ դուր էր գալիս հաղթահարել խոչընդոտները: Այնուհետև ես նայեցի «Տասներեքերորդ շրջան» ֆիլմը, և պարկուրի օրինակներն ինձ շատ տպավորեցին:
15 տարվա ընթացքում 3 հազարից ավել վնասվածք եմ ստացել: Միայն ձախ ծունկս 6 անգամ վիրահատել են: Սակայն դա ինձ երբեք չի վհատեցրել: Պարկուրը կենսակերպ է»: