Բրյուսելի պայթյունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 34-ի: Համաձայն պաշտոնական տվյալների, 80-ից ավելի վիրավորներ կան:
Երեքշաբթի առավոտյան երկու պայթյուն է հնչել Բրյուսելի օդանավակայանում, մի քանի ժամ անց պայթյուն է տեղի ունեցել նաև մետրոյի կայաններից մեկում: Քիչ անց հայտարարվեց մեկ զոհի և մի քանի վիրավորների մասին: Բելգիայի ներքին գործերի նախարար Ժան Ժամբոն նշել է, որ Բելգիայում հայտարարվել է ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակ: Ենթադրաբար, դա կապված է այն բանի հետ, որ պայթյուններից առաջ արաբերենով կոչեր են հնչել:
Տեղական լրատվամիջոցները պարբերաբար թարմացնում են զոհերի մասին տվյալները:
4 օր առաջ Բրյուսելում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչական ակտի մասնակցության կասկածյալ: Հիշեցնենք, որ Փարիզում ահաբեկչության արդյունքում 130 մարդ զոհվեց: