Չեչենական պետական հեռուստատեսությունը տեսանյութ է ցուցադրել, որում Չեչնիայի նախագահի ազգականը մարդկանց է խոշտանգում
Չաչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի զարմիկ Իսլամ Կադիրովը մարդկանց է խոշտանգել և ծեծել, երբ Գրոզնիի՝ Ռուսաստանի կազմում գտնվող այդ հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում 2012-2015 թթ․։
Դա պարզ է դառնում սյուժեից, որը ցուցադրվել է Չեչնիայի պետական հեռուստատեսությամբ։
Սյուժետում կադրեր են ցուցադրվել, որտեղ Իսլամ Կադիրովն իր կաբինետում կանանց է «հարցաքննում», որոնք կասկածվում էին մունիցիպալ բնակարանների բաշխման հարցում զեղծարարության համար։
Նա մի կնոջ է մոտենում հետևյալ խոսքերով․
«Ես քեզ կսպանեմ։ Կսպանեմ քեզ։ Հատուկ տեսախցիկի առջև եմ սա ասում»։
Եվ էլեկտրաշոկերով հարվածում է նրա ձեռքին։ Այնուհետև էլեկտրաշոկերը կիրառում է ուրիշ կնոջ նկատմամբ։
•Ռուս լրագրողներին որոգայթն են գցել և գնդակահարել Կրեմլի հետ սերտորեն կապված անձանց հրահանգով
Այնուհետև սյուժեում ցուցադրվում է, թե ինչ մեթոդներով է Կադիրովը պայքարել Գրոզնիի բնակիչների դեմ, որոնք կոմունալ վճարումները չեն կատարել։
Գրոզնիի ոստիկանության պետի ուղեկցությամբ Իսլամ Կադիրովն ուշ երեկոյան շրջում է չվճարողների բնակարաններով և բռնություն կիրառում բնակիչների նկատմամբ։
Ըստ հեռուստատեսության հաղորդման, տեղի ՆԳՆ-ն «ստուգումներ է անցկացնում» այս բոլոր փաստերի շուրջ։ Սակայն Իսլամ Կադիրովի նկատմամբ քրեական հետապնդման մասին դեռ չի հաղորդվում։
Ի՞նչ սխալ բան է արել նախագահի զարմիկն իրականում
Ինչո՞ւ է Ռամզան Կադիրովի զարմիկի մասին վարկաբեկող սյուժեն հայտնվել միայն այժմ։
Ռուսական «Նովայա գազետան», վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ այս պատմության արմատները պետք է փնտրել 2016թ-ի իրադարձություններում, այն ժամանակ Չեչնիայի ղեկավարի նկատմամբ մահափորձ էր նախապատրաստվում։
Հենց այն ժամանակ էկ իբր պարզվել է, որ այդ փորձին մասնակցել է Իսլամ Կադիրովի զարմիկը, որը նրա միջոցով կարողացել է իմանալ Ռամզան Կադիրովի գաղտնի հեռախոսահամարն ու փոխանցել այն Չեչնիայի նախագահի թշնամիներին։
«Այս սյուժեում ամենասենսացիոնը բնավ կադրերը չեն, որոնցում Իսլամ Կադիրովը մարդկանց էլեկտրաշոկերով հարվածում է։ Սենսացիոն է մեկ այլ բան։
Առաջին անգամ է, որ Ռամզանը որոշել է պատժել իր մերձավոր շրջապատի ներկայացուցչին ռուսական օրենքի ողջ խստությամբ։ Եվ սա տեկտոնիկ առաջընթաց է չեչենական իրականությունում, որտեղ ռուսական իրավապահ համակարգն օգտագործվում էր միայն հասարակ բնակչությանը վախեցնելու համար։ Եվ երբեք՝ էլիտային», — գրում է «Նովայա գազետան»։
Հեշտ չէ հասկանալ, թե ինչու է Կադիրովը նման որոշում կայացրել, նշում է պարբերականը։ Սակայն ակնհայտ է, որ դա ուղղակիորեն կապված է էլիտայի մասշտաբային զտման հետ, որը Չեչնիայում ընթանում է վերջին երեք ամիսներին։
Զտման առաջին զոհը Չեչնիայի մեծությամբ երկրորդ քաղաք Արգունի վերջերս պաշտոնանկ արված քաղաքապետ Իբրահիմ Թեմիրբաևն էր։
Այնուհետև հետապնդումների են ենթարկվել որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ըստ «Նովայա գազետայի» տվյալների՝ նրանք և նրանց ազգականներն ամիսներով գաղտնի բանտերում են անցկացնում։ Ձերբակալվածներից կտտանքների օգնությամբ տեղեկություններ են կորզվում անօրինական բիզնեսների մասին, առգրավվում է նրանց գրեթե ողջ ունեցվածքը։
[custom-related-posts title=”ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ” order_by=”title” order=”ASC” none_text=”None found”