Ուկրաինան Վրաստանի գլխավոր դատախազությունից ստացել է Միխայիլ Սաակաշվիլիին հետախուզման, կալանավորելու և արտահանձնելու հարցում: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալ Սերգեյ Պետուխովը:
«Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի վճռի համաձայն, որը կայացվել է 2014թ. օգոստոսի 2-ին, Միխայիլ Սաակաշվիլիի հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Վրաստանի գլխավոր դատախազության ավագ դատախազի 2014թ. պգոստոսի 4-ի վճռով Սաակաշվիլի հանդեպ հետախուզում է հայտարարվել՝ քննչական մարմին չներկայանալու և գտնվելու վայրը չպարզելու համար»,-ասել է Պետուխովը:
Նրա խոսքով՝ Վրաստանի գլխավոր դատախազության հարցումը երաշխավորում է, որ այն քաղաքական երանգավորում չունի, որ Սաակաշվիլին պատասխանատվության չի ենթարկվի հանցագործության համար, որը նախատեսված չէ հարցմամբ., և որ նա չի փոխանցվի երրորդ պետությանը՝ առանց Ուկրաինայի համաձայնության:
Արդարադատության նախարարությունը որոշել է հարցումը փոխանցել գլխավոր դատախազությանը՝ արտահանձնման ստուգում անցկացնելու համար: