Նյու Յորքի ամենահարուստ մարդիկ խնդրել են ավելացնել իրենց հարկերը չունևորներին օգնելու համար
Կիսվել
Կիսվել
80 մարդ, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, Սթիվեն Ռոքֆելերը, Էբիգեյլ Դիսնեյը, ԱՄՆ Նյու Յորք նահանգի օրենսդիրներին և գուբերնատոր Էնդրյու Քուոմոյին նամակ են ուղարկել՝ խնդրելով ավելացնել հարկերն առավել ունևոր քաղաքացիների համար:
Այդ միջոցներն, ըստ նամակի հեղինակների՝ պետք է ուղղվեն ենթակառուցվածքների բարելավմանն, աղքատներին ու անտուններին աջակցելուն:
«Ժամանակն է ներդրումներ անել Նյու Յորքի տնտեսական կենսունակության աջակցության ծրագրերում, — ասված է նամակում: — Անհրաժեշտ է օգնել մեր համաքաղաքացիներին աղքատությունից դուրս բերող ճանապարհ գտնել, այդ թվում՝ կրթության միջոցով: Հարկ է միջոցները ներդնել նաև նրանում, ինչից օգտվում են բոլորը՝ ճանապարհներում, կամուրջներում, թունելներում»:
Նամակի հեղինակները ենթադրում են հարկերի ավելացման հստակ ծրագիր առավել ունևորների համար, որի իրականացումը բյուջեն կավելացնի 2 մլրդ դոլարով:
Նամակը ստորագրածների մեծամասնությունը բազմամիլիոնանոց կարողության տեր է, իսկ նրանց տարեկան եկամուտը գերազանցում է 650 հազար դոլարը: