Հայտնի ռուս գրող և մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Զախար Պրիլեպինը հարցազրույց է տվել, որում հպարտությամբ հայտարարել է․ իր գումարտակը Դոնբասում, որտեղ ինքը ծառայել է, մնացած բոլորից ավելի շատ թվով ուկրաինացիների է սպանել։
https://www.youtube.com/watch?v=75m64O9F0a0
Ո՞վ է կարդում Զախար Պրիլեպինի գրքերը։ Այն ամենն, ինչ նա ասում է իր հարցազրույցներում, ինձ մոտ զզվանք է առաջացնում։ Այդ պատճառով էլ, հավանաբար, ես երբեք էլ նրա գործերին չեմ հասնի։ Սակայն ով կարդում է, թող պատմի, թե ինչի համար է նրան սիրում։
Արդյոք նա այդ հարցազրույցում ստում է, թե ճիշտ է ասում՝ նշանակություն չունի։ Մարդը, որը պարծենում է սպանվածների թվով և ասում, որ իրեն դրա համար ոչինչ չի լինի, չի կարող նորմալ հասարակությունում համարվել բարոյական հեղինակություն։
Նորմալ հասարակությունը նման մարդուն պետք է վտարի և դատապարտի։
Հոլիվուդում սեռական ոտնձգության պատճառով մարդկանց կինոկարիերաներն են ավարտվում։ Իսկ այստեղ մարդասպանն աստղ է։ Եթե աջակցում եք նրա հռչակին, գնում նրա գրքերը, նշանակում է՝ աջակցում եք սպանություններին։