Այս գործը Ալիյարը սկսել է դեռևս դպրոցական տարիքից: Նա հոգնել է փողոցում խոժոռ ու հոգնած դեմքեր տեսնելուց: Այդ պատճառով էլ գնել է երկու տուփ «Ռաֆաելո» կոնֆետներ (գումարը սահմանափակ էր) և բաժանել ծերերին ու փոքրիկներին: Նրանց զարմանքն ու ժպիտները (ինչպես նաև մեկնաբանությունները` «Անվճա՞ր է», «Ինչո՞ւ եք նման բան անում») նրա մոտ ջերմ զգացողություն էին առաջացնում: Ավելի ուշ Ալիյարի գործընկերը նրան առաջարկում է անցնել էկոլոգիապես ավելի մաքուր և օգտակար մթերքի՝ մանդարինի՝ որպես ամանորյա տրամադրության խորհրդանիշի:
Եվ արդեն մի քանի տարի է, դեկտեմբերի 30-ին Ալիյարն ու ընկերները հավաքվում են Շատրվանների հրապարակում և ծերերին ու մանուկներին մանդարին են բաժանում: