ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչ. Ռուսաստանը պետք է դադարեցնի Ղրիմի օկուպացիան
Կիսվել
Կիսվել
ՄԱԿ-ում ԱՄՆ նոր մշտական ներկայացուցիչը Անվտանգության խորհրդի նիստում ունեցած իր ելույթում մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար և Մոսկվայից պահանջել «դադարեցնել Ղրիմի օկուպացիան»:
«Ես պետք է դատապարտեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները», — հայտարարել է Նիկի Հեյլին ՄԱԿ Անվտանգության խորհրդին նիստին ԱՄՆ նոր նախագահի նշանակման իր առաջին հանրային ելույթի ժամանակ:
«Մենք իրոք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն Ուկրաինայի արևելքում աղետալի իրավիճակը նրա գործողությունների հստակ և խիստ դատապարտում է պահանջում», — հայտարարել է դեսպանը և նշել, որ Ռուսաստանի դեմ Ղրիմի բռնակցումից հետո մտցված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ այդ տարածքի հանդեպ վերահսկողությունը չի վերադարձել Կիևին:
«ԱՄՆ-ն շարունակում դատապարտել Ղրիմի ռուսական օկուպացիան և կոչ է անում անհապաղ դադարեցնել այն… Ղրիմն Ուկրաինայի մաս է», — հայտարարել է ամերիկացի դիվանագետը:
Հիշեցնենք, որ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ նախորդ տարվա հուլիսին Ղրիմը Ռուսաստանի տարածք ճանաչելու հավանականության մասին հարցին ի պատասխան Դոնալդ Թրամփը չէր բացառել նման հնարավորությունը և հայտարարել էր. «…Որքան լսել եմ, Ղրիմի բնակիչներն ուզում են ավելի շուտ Ռուսաստանի հետ լինել, քան այնտեղ, որտեղ էին»:
Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվել է հունվարի 29-ից, երբ Դոնեցկից ոչ հեռու գտնվող Ավդեևկա քաղաքում մարտեր են բռնկվել: Կիևի տվյալներով, սրեցման փուլում Ուկրաինայի զինված ուժերը 10 մարտիկ են կորցրել, ևս 66 զինծառայող վիրավորումներ է ստացել: Կորուստների մասին է հաղորդում նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը: