Կուր գետի վրա գտնվող Մինգեչաուրի ջրամբարի (Կովկասի խոշորագույն ջրամբարը) ափին նկարահանած տեսանյութում երևում է, որ ափամերձ հատվածում սատկած շատ բրամ ձկներ՝ են լողում: Այդ տեսանյութի տակ արված մեկնաբանություններում օգտատերերը մեղադրում էին բնապահպանության նախարարությանն ու տեղական իշխանություններին բնապահպանական իրավիճակի հանդեպ վերահսկողությունը կորցնելու համար:
Բնապահպանության նախարարությունն արձագանքեց՝ խոստանալով հետաքննություն անցկացնել: Անալիզի ենթարկվեց ջրամբարի ջրի բաղադրությունը: Ոչ մի վարակ ջրում չգտան, իսկ ձկների սատկելը բացատրեցին նրանով, որ շատ շոգ օրեր էին, և ջրի ջերմաստիճանը ձկների սատկելու օրը հասել էր 21 աստիճանի, խախտվել էր հիմնային հավասարակշռությունը, և թթվածնի պարունակությունը նորմայից ցածր էր (4-5մգ/լ 6մգ/լ նորմայի դեպքում):
Անալիզն անցկացրել են Ձկնային տնտեսության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Նրանք բացատրում են, որ ձկները շատ զգայուն են ջրի նման փոփոխությունների հանդեպ հենց այս ժամանակահատվածում՝ ձկնկիթ դնելու փուլում, որը տևում է մարտից մինչև մայիս, և որ վերջին 10 տարում ձկների զանգավածային կորուստն Ադրբեջանի շատ ջրամբարներում հազավադեպ երևույթ չէ: Հաճախ այդ դեպքերը կապված են անոմալ տաքացման և ջրի ցուցանիշների վատթարացման հետ:
Ջրամբարի վրա է կառուցած Ադրբեջանի խոշորագույն Մինգեչաուրի հիդրաէլեկտրակայանը, որտեղ 2018թ-ի փետրվարին վերանորոգման աշխատանքներ էին իրականացվել, փոխվել էին տուրբիններն ու գեներատորը: Դա միակ բանն է, որ փոխվել է ջրամբարում նախորդ տարվանից: Սակայն ոչ լրատվամիջոցնորում, ոչ սոցցանցերում ոչ ոք ՀԷԿ-ի վերանորոգումը չկապեց ձկների սատկելու հետ:
Սոցցանցերի որոշ օգտատերեր չբավարարվեցին անոմալ տաքացման բացատրություններով.
«Իսկ ամռանն այդ ձկների հետ ի՞նչ է լինելու, դրանք, ի՞նչ է, եփվելո՞ւ են»: «Դա որսագողերի գործն է: Ձկնկիթը հանել են, ձուկը՝ դեն նետել»:
Այս տարի Ադրբեջանում շատ տաք ձմեռ էր: Ոչ մի անգամ ձյուն չեկավ: Մայիսին օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով գերազանցեց այդ ամսվա համար կլիմայական նորմը: