Ձերբակալվել է Նավալնին: Միայն Մոսկվայում և Պետերբուրգում ավելի քան 900 ձերբակալված կա
Կիսվել
Կիսվել
REUTERS/Anton Vaganov
Հունիսի 12-ին՝ «Ռուսաստանի օրը», ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներ են աղմկոտ կերպով անցկացվում Մոսկվայում, Պետեբուրգում և Ռուսաստանի տասնյակ այլ քաղաքներում:
Մոսկվայում և Պետերբուրգում ակցիաներն անցկացվում են չարտոնված ձևաչափով, արդեն ձերբակալվել է ավելի քան 900 մարդ:
Մարդկանց ձերբակալում են նաև այլ քաղաքներում: Մոսկվայում իրավապահները բիբարի գազ են կիրառել:
Ակցիաների կազմակերպիչ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել են դեռևս ցույցերի մեկնարկից առաջ սեփական տան մոտ:
Ակցիայի մասնակիցների գլխավոր կարգախոսն է “Ռուսաստանն առանց կոռուպցիայի”:Ռուսաստանի օրը պետական տոն է: Ամեն տարի այն նշվում է 1990թ-ի հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագրի օրը: