Հրդեհ՝ Բաքվի շինանյութի շուկայում․ երեք մարդ է հիվանդանոցում հայտնվել
Կիսվել
Կիսվել
Ուժեղ հրդեհը ոչնչացրել է Բաքվի մերձակայքում գտնվող «EuroHome» շինանյութի խոշորագույն շուկաներից մեկի գրեթե կեսը։ Երեք մարդ հիվանդանոցում է հայտնվել․ նրանցից երկուսը ծխից թունավորվել է, իսկ երրորդը գլխի վնասվածք է ստացել։ Երեք մարդ է ձերբակալվել, որոնք, իրավիճակից օգտվելով, թալանում էին ապրանքը։
Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է սալիկի վաճառքի խանութում էլեկտրական մալուխի հրդեհման պատճառով։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել էր մի քանի հրշեջ հաշվարկ, ուղղաթիռ և անգամ երկկենցաղ ինքնաթիռ, սակայն կրակը երկար ժամանակ չէր հաջողվում մարել։ Դրա հետևանքով այրվել է շուկայի տարածքի ընդհանուր հինգ հեկտարից երկուսը։
NEO
Վնասի չափը հայտնի չէ, ապահովագրություն չկա
Դեռ անհայտ է, թե ինչ վնաս է հրդեհը հասցրել առևտրականներին։
Խանութներից մեկի տերը՝ Եղյանա Ջաբարովան ասել է Բի-Բի-Սիին, որ «շուկայի նոր ղեկավարությունն ապահովագրության գործընթաց չի ապահովել»։ Այսինքն՝ ոչնչացված և տուժած ապրանքն ապահովագրված չէր։
Նման դեպք է տեղի ունեցել Բաքվում 2019 թ-ի մարտին․ այրվել էրDiqlas առևտրի կենտրոնը։ Ընդհանուր վնասն այն ժամանակ կազմել էր շուրջ $117 մլն։ Ապահովագրություն չկար, ձեռնարկատերերը մի քանի ակցիա անցկացրին, արդյունքում նախագահը հրահանգեց նրանց փոխհատուցում վճարել պետության հաշվին։
Փակ մայրուղի
«EuroHome»-ի հրդեհի պատճառով արգելափակվել է Բաքուն հարևան Սումգայիթ քաղաքին միացնող մայրուղու երթևեկությունը։
Նրանց թվում, ովքեր ընկել են այդ խցանման մեջ, եղել է նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։ «Մենք Սումգայիթի ճանապարհին ենք։ Սարսափելի է», — գրել է նա իր Twitter-ում։