25 մարդ է զոհվել ուժեղ հրդեհի հետևանքով, որը բռնկվել է մարտի 2-ի առավոտյան Բաքվի նարկոլոգիական կենտրոնում:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղելշենքի էլեկտրական ցանցում, ասված է գլխավոր դատախազության, արտաքին իրավիճակների նախարարության և ներքին գործերի նախարարության համատեղ հայտարարությունում:
«Մարտի 2-ի առավոտյան ուժեղ քամին Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի շենքում կարճ միացման պատճառ է դարձել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեքենաներ և առողջապահության նախարարության շտապօգնության մոտ 10 բրիգադ»:
Մոտ 200 հիվանդ և բժշկական անձնակազմը ժամանակին տարհանվել են: Ներկա պահին տարհանվածներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում», — ասվում է Ադրբեջանի առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում:
Հրդեհի պահին կենտրոնում 55 հիվանդ է եղել: Զոհվել են հիմնականում պառկած հիվանդները: Կենդանի մնացածներից երեքը տեղավորվել են Հանրապետական թունաբանական կենտրոն:
Հրդեհը հաջողվել է ամբողջությամբ մարել մոտ երեք ժամ անց:
Դեպքի վայր է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարները, գլխավոր դատախազի տեղակալը:Ադրբեջանի նախագահի հրամանով դատախազությունը քրեական գործ է հարուցել: