Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվարին գնաճը նախորդ ամիսների համեմատությամբ կազմել է 2.9%: Անցյալ տարվա հունվարի համեմատությամբ՝ սպառողական գների ինդեքսն ավելացել է 3.9%-ով, ինչը վերջին մի քանի տարիների ընթացքում ամենաբարձր ցուցիչն է: Իսկ 2010թ. միջին ցուցանիշի համեմատությամբ՝ գներն աճել են 22.5%-ով:
Մեկ տարվա ընթացքում ամենաշատը թանկացել են սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները՝ 4.2%: Այդ թվում, գների աճ հատկապես նկատվում է բանջարեղենի (22,4%) և մրգերի (8.9%) դեպքում:
Մեկ ամսվա ընթացքում (դեկտեմբերից հունվար) ամենաշատը թանկացել է տրանսպորտը (7.2%) և ալկոհոլն ու ծխախոտը (6,2%): Միաժամանակ, մեկ ամսվա ընթացքում որոշ ապրանքներ մի փոքր էժանացել են. հագուստի և կոշիկի գները նվազել են միջինը 1.4%-ով: