Տուժածներից տասը հոսպիտալացվել են, մնացածներին օգնություն է ցուցաբերվել, և նրանք տուն են վերադարձել, հաղորդում է Qafqazinfo-ն։
Անցյալ տարի ողջ հունիս ամսվա ընթացքում 14 արևային հարված է եղել։ Թեև այն ժամանակ էլ էր հիդրոմետկենտրոնն ահազանգում և խոսում անոմալային շոգի մասին։
Հունիսի 24-ին Ադրբեջանում ջերմաստիճանը հասել է 37 աստիճանի։ Բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի խոսքով՝ դա հունիսի համար ռեկորդաին ցուցանիշ է։
«Ադրբեջանում միջին ջերմաստիճանը վերջին 30 տարում բարձրացել է 1,4 աստիճանով, և ես կարծում եմ, որ սա դրամատիկ աճ է։ Դա մեծ ազդեցություն է գործում տնտեսության որոշակի ճյուղերի վրա», — մեջբերում է նախարարին Report-ը։
Սոցցանցերում բաքվեցիները միաձայն բողոքում են շոգից և նրանից, որ Բաքվում շատ քիչ են ծառերն ու ստվերաշատ այգիները։
Բնապահպաններն ասում են, որ շոգը դեռ մի քանի օր էլ կպահպանվի։