Հնարավոր է, որ հայ ընտանիքին սպանած ռուս զինվորականը պատիժը կրի Ռուսաստանում
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ում ցմահ դատապարտել են Հայաստանի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին սպանելու համար, հնարավոր է տեղափոխվի Ռուսաստան: Հայաստանյան լրատվամիջոցներին այս մասին ասել է նրա պաշտպանը՝ Էդուարդ Աղաջանյանը:
«Ես զուտ տեսականորեն ասում եմ, որ, հնարավոր է, որ Վալերի Պերմյակովը տեղափոխվի Ռուսաստան», — ասել է Աղաջանյանը:
Ներկայումս Պերմյակովը Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում է կրում իր պատիժը, որտեղ ծառայելու ժամանկ էլ կատարել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Փաստաբանը նշել է, որ Պերմյակովի դեմ կայացրած դատավճիռն արդեն ուժի մեջ է մտել, իսկ դա նշանակում է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը կորոշի, թե որտեղ իր պատիժը կկրի զինծառայողը:
«Վալերի Պերմյակովը դատապարտվել է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից, այդ իսկ պատճառով ներկայում ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Վ. Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցերը», — հայաստանյան լրատվամիջոցներին հաղորդել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի էր ունեցել 2015 թ.-ին: Պերմյակովը փախել էր ռազմաբազայից, մտել Ավետիսյանների տուն և վնասել ընտանիքի բոլոր անդամներին: Ողջ էր մնացել միայն 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով, սակայն, ստացել էր կտրող-ծակող գործիքից վնասվածք, տեղափոխվել էր հիվանդամոց, և մահացել յոթ օր անց:
Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: