Հյուսիսային կովկասցիների զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում
Կիսվել
Կիսվել
Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews
Թուրքիայում զանբվածաբար կալանավորում են Հյուսիսային Կովկասի բնակիչների:
Սփյուռքի ներկայացուցիչների տվյալներով՝ Թուրքիայի մի քանի քաղաքներում վերջին օրերին ձերբակալվել է Հյուսիսային Կովկասի 21 բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Այսօրվա դրությամբ վերջին ձերբակալությունը տեղի է ունեցել Ստամբուլում հոկտեմբերի 28-ին: Ձերբակալվածների թվում է մեկ լրագրող, կրոնական գործիչ, մարզիկներ:Ձերբակալվածները հիմնականում Կաբարդա-Բալկարիայի, Կարաչայ Չերքեզիայի և Ինգուշիայի քաղաքացիներ են, հաղորդում է Կավկազսկի ուզելը:
Ձերբակալությունների համար առիթ են դարձել թուրք ուժայինների կասկածները, որ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչներն ու նրանց ընտանիքների անդամերը ահաբեկչական գործողությունների մասնակից են և կապ ունեն այն անձանց հետ, որոնց կասկածում են արգելված ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար:
Հյուսիսկովկասյան սփյուռքի ներկայացուցիչները ստորագրահավաք են սկսել՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով դադարեցնել էմիգրանտների հետապնդումն ու ազատ արձակել ձերբակալվածներին, որոնք գտնվում են երկրի արտաքսման կենտրոններում: