«Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի և Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովի հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում: Երկու երկրների նախագահները կքննարկեն ՌԴ զինված ուժերի կազմում Հարավային Օսիայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումները ներառելու կարգի մասին երկկողմանի համաձայնագիրը, ինչպես նաև հանրապետությունում կենսաթոշակների և աշխատավարձերի պլանավորվող բարձրացումը», — ասել է ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, փոխանցում է «Ինտերֆաքս» ռուսական գործակալությունը:
Հարավային Օսիայի նախագահի մամուլի խոսնակ Գանա Յանովսկայան JAMnews-ին ասել է, որ հանդիպման ընթացքում «Լեոնիդ Թիբիլովը կտեղեկացնի Վլադիմիր Պուտինին, որ ապրիլի 9-ին մեր հանրապետությունում նախագահական ընտրություններին զուգընթաց նաև հանրաքվե կկայանա Հարավային Օսիան Ալանիա վերանվանելու վերաբերյալ»: