Հարավային Օսիա. ինչպե”ս են անցնում նախագահական ընտրությունները. Լուսանկարներ և տեսանյութ
Կիսվել
Կիսվել
Բոլոր երեք թեկնածուները ներկա էին Ցխինվալի եկեղեցում մատուցված պատարագին
Այսօր՝ ապրիլի 9-ին , Հարավային Օսիայում միաժամանակ անցկացվում են նախագահական ընտրություններ և հանրաքվե Հարավային Օսիայի Հանրապետությունը «Հարավային Օսիա — Ալանիայի պետություն» վերանվանելու վերաբերյալ:
Սոցիալական ցանցերը լի են քննարկումներով, սակայն պաշտոնական տվյալները դեռ այսպիսին են. 15:00- դրությամբ քվեարկել է բնակչության մեկ երրորդից ավելին, ինչը նշանակում է, որ ընտրությունները կայացել են:
ԿԸՀ-ի ներկայացուցիչները հայտնում են, որ նախնական արդյունքները հայտնի կլինեն գիշերը՝ ժամը 12:00-ի սահմաններում:
Հյուսիսային Օսիայի ընտրատեղամասերում այնքան աղմկոտ է և մարդաշատ, որ թվում է, թե բողոքի ակցիա է: Բայց ոչ. մարդիկ պարզապես ուզում են արագ քվեարկել և չեն լսում հորդորները այն մասին, որ մինչև ընտրատեղամասերի փակվելը դեռ շատ ժամանակ կա:
Ընտրությունները Հյուսիսային Օսիայի Օկտյաբորսկոյե գյուղի ընտրատեղամասում: Տեսանյութի հեղինակ՝ Թամարա Ագկացեվա
Հարավային Օսիայում ամեն ինչ քիչ թե շատ հանգիստ է: Փոթորկում են միայն սոցիալական ցանցերը: Սակայն այս մասին՝ ավելի ուշ:
ՀարավայինՕսիայինախագահիթեկնածուներըերեքնեն.
ԳործողնախագահԼեոնիդՏիբիլովը
ԽորհրդարանինախագահԱնատոլիԲիբիլովը
ՊետականանվտանգությանկոմիտեիաշխատակիցԱլանԳագլոևը
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ