Բաքվում նորաձևության ցուցադրություն է կայացել աուտիզմի համախտանիշով երեխաների մասնակցությամբ: Միջոցառմանը դեֆիլե եղավ, ցուցադրվեց աուտիզմի մասին լուսավորչական հոլովակ և «Ես յուրահատուկ եմ» երգի տեսահոլովակ, որը հեղինակները ներկայացնում են որպես աուտիզմով հիվանդների հիմն (երաժշտություն՝ Թունզալ Աղաև, խոսքերի հեղինակ՝ երգիչ-կոմպոզիտոր Մուրադ Արիֆ):
Դեֆիլեի մասկացիների ծնողներն ասում են, որ երեխաներին ծրագրին նախապատրաստելն իրենց և ուսուցիչների համար մեծ աշխատանք էր:
Միջոցառումը կազմակերպվել է «Միասին և առողջ» հասարակական միավորման, Գյուլնարա Խալիլովայի նորաձևության տան, «Հույս կա» բարեգործական ընկերության, առողջապահության հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի «Լիդեր-կանայք» հասարակական միավորման կողմից և անցկացվել է Boulevard հյուրանոցում:
Աուտիզմը հոգեկան զարգացման ծանր խախտում է, որի դեպքում տուժում է նախևառաջ շփվելու, սոցիալական փոխազդեցության ունակությունը: Առաջին ախտանիշները հայտնվում են մինչև 3 տարեկան երեխաների մոտ:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում մոտ 6 հազար աուտիզմով հիվանդ կա: Պաշտոնական հաշվառում չի իրականացվում, այդ պատճառով էլ հստակ վիճակագրություն չկա: