Հայտնի ադրբեջանցի ֆուտբոլիստը դատապարտվել է խարդախության մեղադրանքով
Կիսվել
Կիսվել
Մաշալլա Ահմեդովը` Բաքվի «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ ամենաուժեղ հարձակվողներից մեկը, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խոշոր չափի խարդախության համար:
Նախկին ֆուտբոլիստի գործը քննվել է հունվարի 30-ին Բաքվի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանում: Պետական մեղադրողն Ահմեդովի համար 9 տարվա պատիժ պահանջեց, արդյունքում՝ դատավորը նրան 8 տարվա ազատազրկման դատապարտեց: Ահմեդովը կալանավորվեց դատարանի դահլիճում:
Մաշալլա Ահմեդովն իր վերջին խոսքում հայտարարեց, որ նա ինքն է զեղծարարության զոհ դարձել: «Ես ու գործընկերս զբաղվում էինք Իրանից քարե սալիկներ տեղափոխելով, և որոշակի պահի մեզ մոտ գործնական վեճ առաջացավ: Գործընկերս (Յուսիֆ Ազիզով) հավաքեց իր մարդկանց և նրանք սկսեցին ինձ շանտաժի ենթարկել: Չգիտեմ, թե ինչ են ուզում ինձնից: Ես հայտնի մարդ եմ, և իմ կալանքն ինչ-որ մեկի շահերից է բխում», — Ահմեդովի խոսքերն է մեջբերում ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը:
Մաշալլա Ահմեդովն այս գործով քննության տակ է դեռևս 2015թ-ի դեկտեմբերից: Որպես փոխհատուցում Ահմեդովը տուժած Ազիզովին 30 հազար մանաթ և բնակարան էր առաջարկում, սակայն նա մերժեց առաջարկը:
— Մաշալլա Ահմեդովը 1977-1979թթ-ին Բաքվի «Նեֆթչիի» կազմում 260 խաղի է մասնակցել և 64 գոլ է խփել: 1986-ին ներգրավվել է ԽՍՀՄ ֆուտբոլի օլիմպիական հավաքականի կազմ և մեկ խաղ է անցկացրել:
— 2008թ-ից «Նեֆթիչիի» իր նախկին խաղընկեր Իսկանդեր Ջավադովի հետ աշխատում էր Ադրբեջանի տարածաշրջանային ֆուտբոլային ասոցիացիայում: