Հայկական դրամը 25 տարեկան է
Հայաստանում նշում են ազգային արժույթի 25-ամյակը։ Եվ երկրի Կենտրոնական բանկը, և փորձագետները համակարծիք են, որ այս տարիների ընթացքում դրամն իրեն դրսևորել է որպես կայուն արժույթ։
Ինչպե՞ս դրամը դարձավ Հայաստանի ազգային արժույթը
Դրամը Հայաստանի ազգային արժույթ դարձավ 1993 թ-ի նոյեմբերի 22-ին։ Զուգահեռ ընթանում էր ֆինանսական համակարգի և բանկային կառուցվածքի ձևավորումը։ Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին 1991 թ-ին, բայց մինչ 1993 թ-ը ռուբլու գոտում էր։ Երկրում բանավեճեր էին գնում ազգային արժույթի ներդրման նպատակահարմարության շուրջ։ Հայկական թղթադրամները և մետաղադրամնները տպագրվում և հատվում են արտերկրում։
• Հայաստանը հայտնվեց տնտեսապես առավել ազատ երկրների ցանկում
Նոր թղթադրամներ՝ հոբելյանի կապակցությամբ
Հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «երրորդ սերդի» հետևյալ արժողությամբ նոր թղթադրամներ․
- 1000 դրամ՝ բանաստեղծ Պարույր Սևակի պատկերով,
- 2000 դրամ՝ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի պատկերով,
- 5000 դրամ՝ գրող Վիլյամ Սարոյանի պատկերով,
- 10000՝ դրամ երգահան Կոմիտասի պատկերով,
- 20000՝ դրամ նկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու պատկերով,
- 50000 դրամ՝ Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի պատկերով։
Նոր թղթադրամները, Կենտրոնական բանկի պնդմամբ, ավելի որակյալ և պաշտպանված են։ Թղթադրամները մասամբ թղթից են, մասամբ՝ պոլիմերներից (պլաստիկից)։
Ի՞նչ ճանապարհ է անցել հայկական դրամը
Այս 25 տարվա ընթացքում հայական դրամը իրեն դրսևորել է որպես կայուն արժույթ։ Նրա հետ պատահել են լուրջ տատանումներ, սակայն դա երբեք չի հանգեցրել տնտեսութայն կոլապսի։ Այդ կարծիքին են թե նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաները, թե անկախ փորձագետները։ Հայաստանի Կենտրոնական բանկի Նախագահ Արթուր Ջավադյանը կարծում է, որ ժողովորդի վստահությունը դրամի հանդեպ աճում է։
«Հայկական դրամն այս տարիներին ձևավորված հետխորհրդային երկրների վճարամիջոցների շարքում ամենակայուններից է: Պետք է արժանին մատուցենք այն անձանց, ովքեր դժվարին պայմաններում վճռական գտնվեցին՝ ներդնել ազգային արժույթը: Արժանին մատուցենք նաև այս տարիների ընթացքում ազգային արժույթի և ֆինանսական համակարգի կայացման ճանապարհին իրենց լուման ներդրած բոլոր անձանց և մեր քաղաքացիներին, ովքեր վստահել, վստահում և բարձր են գնահատում Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը: Հայկական դրամը տարեցտարի ամրապնդում է վստահությունը քաղաքացիների շրջանում, ինչը փաստում է դրամային ավանդների աճի միտումները»։
Նրա հետ համամիտ է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը։ Տնտեսագետը կարծում է, որ 25 տարի առաջ կարևորագույն դրամական բարեփոխում է իրականացվել, և դրանից հետո Հայաստանն իր ազգային արժույթը չի փոխել՝ ի տարբերություն հետխորհրդային տարածքի այլ երկրների․
«Մենք միայն մեկ անգամ ենք արժույթը փոխել՝ Դրամը ներդնելիս։ Եվ մենք հավատարիմ ենք մնացել Դրամին։ Այն կայուն արժույթ է եղել այս ընթացքում։ Այն դեպքում, երբ այս փուլում ֆինանսական երեք ցնցում է տեղի ունեցել․ Ռուսաստանում 1998թ-ի դեֆոլտը, ինչպես նաև 2008 և 2015թթ-ի ֆինասական ճգնաժամերը»։