Հայաստանում պայմանագրային զինծառայողները ծխախոտի փոխարեն գումար կստանան
Կիսվել
Կիսվել
Փետրվարի 23-ին՝ կառավարության նիստի ժամանակ որոշվել է, որ խաղաղ ժամանակ Հայաստանի Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների պարենային ապահովման չափաքանակներից կհանվի ծխախոտը, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը չի հատկացվի ծխախոտ և լուցկի:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, զինվորների համար օրական մեկ տուփ ծխախոտ է հատկացվում, որն վերջերս կատարված հաշվարկով չի համապատասխանել կարիքներին, և այդ պատճառով առաջարվկում է նույն գումարն ավելացնել զինվորների կողմից ստացվող հավելավճարին:
Ենթադրվում է, որ որոշումը կնպաստի չծխող զինվորներին ծխել սկսելուց զերծ պահելուն, ինչպես նաև ընտրության ազատություն կտա ծխոզ զինվորներին, ովքեր կգնեն իրենց ցանկացած ծխախոտը:
Որոշման նախագծի անհրաժեշտությունը բխում է «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից, որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրից, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից: