Հայաստանում շուրջ 92 հազար ավանդատու փոխհատուցում է ստացել
Կիսվել
Կիսվել
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդատու հանդիսացող 8199 քաղաքացի 2016թ. ստացել է դրամական փոխհատուցում: Ավանդների փոխհատուցման համար որոշակի գումար ամսական տրամադրում է կառավարությունը, ապա հաշվարկվում է, թե գումարը քանի հաշվառված ավանդատուի կբավականացնի: Սակայն ավանդների ստացման համար չեն կարող դիմել մահացած մարդկանց ընտանիքի անդամները, հարազատները:
Փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ռուբլով դրամական ավանդներ ներդրած մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվածները, ընդ որում, մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց:
Ավանդների դիմաց փոխհատուցումը կարող են ստանալ նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի դրությամբ հաշվառված անձինք:
Ավանդների փոխհատուցման ծրագիրը գործում է 2006 թվականից սկսած: Պարբերականի հաղորդմամբ, ավանդների ստացման համար ընդհանուր հաշվառվել է 102 հազար մարդ, որոնցից փոխհատուցում մինչ այսօր ստացել է շուրջ 92 հազար քաղաքացի: Տարեկան ավանդ է ստանում շուրջ 8000 մարդ: