Ո՞վ է հավակնում հայտնվել Հայաստանի նորընտիր խորհրդարանում դեկտեմբերի 9-ից հետո
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արշավը: Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Դրանց կմասնակցի 11 կուսակցություն և դաշինք։
Հեղափոխական իշխանությունն ընտրարշավը սկսել է մարզերից
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գլխավորում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակը։ Նա որոշել է նախընտրական արշավի ընթացքում երկշաբաթյա արձակուրդ վերցնել, որպեսզի աշխատանքային ժամերին անձամբ մասնակցի ընտրողների հետ հանդիպումներին։ Նախընտրական արշավը սկսել է Շիրակի մարզից և հասցրել է այսօր չորս քաղաք այցելել։ Նիկոլ Փաշինյանին ամենուր հազարավոր քաղաքացիներ էին դիմավորում։
Ամենազանգվածային հանդիպումն ընտրողների հետ տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում։ Փաշինյանը ելույթ է ունեցել այն հրապարակում, որից 2018թ-ի ապրիլին սկսվել է նրա քայլարշավը դեպի Երևան։ Այն ժամանակ այստեղ սկսվեց մի շարժում, որին հետագայում միացան երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ, և ամեն ինչ ավարտվեց հեղափոխությամբ։
• Ինչպես էր սկսվում հայկական հեղափոխությունն․ առաջին օրերի իրադարձությունները
• Հայաստանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար 6 մլն դոլար կծախսի
Շիրակի մարզի յուրաքանչյուր քաղաքում Փաշինյանը խոսել է երկրի առջև կանգնած խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին։
Նա կրկնել է իր վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ բոլոր խոստումները, որ իր թիմը տվել է ժողովրդին հեղափոխության ընթացքում և հետո, կատարվել են։ Եվ այժմ քաղաքացիները պետք է իրենց ձայնը նրան ու նրա թիմին վստահեն մնացած խնդիրները լուծելու համար։
Փաշինյանը նշել է, որ քաղաքական հեղափոխությունից հետո իրենք Հայաստանում պետք է տնտեսական հեղափոխություն անեն․
«Մենք պետք է Հայաստանը նոր քաղաքական և տնտեսականա մակարդակի բարձրացնենք։ Մենք ամբողջությամբ կազատենք միկրոբիզնեսը հարկերից։ Բիզնեսը, որի տարեկան հաշվետվությունը չի գերազանցում 24 մլն դրամը (մոտ 50 հազար դոլար) կազատվի հարկերից»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ բնակչությունն այլևս անհրաժեշտություն չի ունենա հեղափոխություն անել Հայաստանում, քանի որ իշխանափոխության այն կարող է հասնել ընտրությունների օգնությամբ։ Ըստ վարչապետի՝ դա է հենց թավշյա հեղափոխության ձեռքբերումը։
«Բոլոր այն դեպքերում, երբ որոշեք հեղափոխություն անել, կարող եք դա անել միայն քվեաթերթիկի միջոցով։ Ինչո՞ւ վարչապետ դարձա։ Որովհետև դուք այդպես որոշեցիք։ Որքա՞ն կմնամ այս պաշտոնին։ Որքան դուք կորոշեք»։
Նախկին իշխող կուսակցությունը որոշել է դեռ փողոց դուրս չգալ
Հայաստանի Հանրապետական նախկին իշխող կուսակցությունը, որն իր դիրքերը զիջեց թավշյա հեղափոխությունից հետո, նախընտրական արշավը սկսել է լրագրողների հետ հանդիպումից։ Հանրապետականներից երկուսը նրանց մամուլի ասուլիսի էին հրավիրել, իսկ հանրապետականների ցուցակի առաջին համարը երևանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում էր։
Քաղաքական ուժը հրաժարվել էր փողոցային քարոզարշավից՝ համենայնդեպս նախընտրական արշավի առաջին օրը։ Սակայն կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ մտադիր են հանդիպել ընտրողների հետ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել է, որ իրենք նույնիսկ պատրաստվում են թակել մարդկանց դռները։
«Խոսքը մեծ հանրահավաքների մասին չէ։ Երբ մենք էինք իշխանության, մենք այդ հանրահավաքները կազմակերպում էինք, իսկ նրանք տներ էին այցելում և հանդիպում ընտրողղների հետ։ Իրավիճակը փոխվել է․ հիմա նրանք են իշխանությունը։ Այսօր նրանք մեծ հանրահավաքներ են անցկացնում, իսկ մենք կայցելենք ընտրողների տներ և կհանդիպենք նրանց։ Բայց մեզ համար դա ամոթ չէ»։
«Հանրապետականներն» քննադատել են Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածն ու արդյունքները։ Արմեն Աշոտյանը նշել է, որ վարչապետն, ավելի լավ է, գործով զբաղվեր, այլ ոչ թե արձակուրդ վերցներ նախընտրական արշավ անցկացնելու համար։ Ըստ նրա՝ բոլոր սոցիալական հարցումներն, առանց այդ էլ, Նիկոլ Փաշինյանի և նրա դաշինքի համար առաջին տեղն են կանխատեսում։ Ավելին, Աշոտյանն ասել է, որ ոչ ոք չի էլ կասկածում հեղափոխության առաջնորդի և նրա թիմի հաղթանակին։
Սակայն նա նշել է, որ դեկտեմբերին պետք է անակնկալի սպասել՝ թերևս նկատի ունենալով այն արդյունքը, որին գալիք ընտրություններին կարող է հասնել նախկին իշխող կուսակցությունը։