Հայաստանում կորոնավիրուսից մեկ օրում երեք մարդ է մահացել
Հայաստանում երեք մարդ է մահացել կորոնավիրուսից մեկ օրում։
«Պացիենտները եղել են 87 և 81 տարեկան կանայք և 84–ամյա մի տղամարդ»,– հայտնում են առողջապահության նախարարությունից։
Այժմ երկրում մահվան 27 դեպք է գրանցվել։ Վարակվածների թիվը հասել է 1596-ի՝ մեկ օրում ավելանալով 73–ով, ապաքինվել է 728 պացիենտ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 16 552 թեստավորում:
Կորոնավիրուսը Կովկասում։ Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված նորություններ և իրադարձություններ
Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, տանից դուրս գալու նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն: