Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 10:00-ի տվյալներով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը հավաքել է ընտրողների 49,17%-ի ձայները: Նրան հաջորդում է «Ծառուկյան» դաշինքը, որը հավաքել է 27,38%: Դեռևսմշակվելեն 2009-ից 1977 ընտրատեղամասիտվյալները:
Այս պահին տպավորություն է ստեղծվում, որ անգամ առաջատար ՀՀԿ-ն հազիվ թե հավաքի անհրաժեշտ 54% ձայնը կայուն մեծամասնություն կազմելու համար: Երկրի նոր Ընտրական օրենսգիրքը նման դեպքերում հետևյալ ընթացակարգն է ենթադրում. ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերին (5%՝ կուսակցույթունների համար, 7%՝ դաշինքների) 6 օր ժամանակ է տրվում կոալիցիա կազմելու համար:
Ընդ որում, դրա կազմում կարող է առավելագույնը 3 քաղաքական ուժ լինել: Նրանք պետք է համաձայնության գան ապագա վարչապետի թեկնածության շուրջ: Եթե կոալիցիա չի կազմվում, 28 օրից պետք է կայանա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Դրան կմասնակցեն ձայների մեծամասնությունը հավաքած երկու քաղաքական ուժ:
Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, ապա դրանք բավականին հանգիստ են անցել: Դիտորդներն ու լրագրողները հաճախ հաղորդել են քվեարկության գաղտնիության խախտման դեպքերի մասին, ավելի հազվադեպ՝ ընտրողներին կաշառելու և կրկնակի քվեարկության մասին: Գլխավոր դատախազությունն ավելի քան 1300 հաղորդագրություն է ստացել, սակայն «ընտրական բնույթի հանցագործությունների հատգանիշներ» նկատվել են միայն հինգ դեպքից մեկում: