Հայաստանում 30%–ով ավելանում է բանտերի աշխատակիցների աշխատավարձը։ Նրանց խոստանում են ավելի բարձր պարգևավճարներ տրամադրել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Այդպիսով, նախարարությունում փորձում են լուծել քրեակատարողական համակարգում կադրերի պակասի խնդիրը։ Այսօրվա դրությամբ այդտեղ 125 թափուր աշխատատեղ կա։ Ընդ որում, հարյուրից ավելին՝ հաստիքներ են, որոնք «վտանգավոր» են համարվում։ Այդպես է կառավարությունում հարցի քննարկման ժամանակ դրանք բնորոշել նախարարը։ Այժմ այդ աշխատակիցների աշխատավարձը կազմում է շուրջ 150 հազար դրամ (315 դոլար)։
Քրեակատարողական հաստատություններում նաև հոգեբանների և հոգեբույժների կարիք կա։ Նրանց պակասը նույնպես բացատրվում է ցածր աշխատավարձով։