Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսել վարչապետի «հրաժարականի ժամկետները». շարժման 8-րդ օրը
21:55, ապրիլի 20
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իշխանությունների կողմից արվող երկխոսության առաջարկներին:
«Ի՞նչ երկխոսություն, ուշ է, поезд ушел»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, թե իրենք պատրաստ են քննարկել իշխանությունների հետ միայն մեկ հարց. «Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշակի պայմաններ»:
Պատգամավորը մի քանի կետ է ներկայացրել է՝ հետագա քաղաքական զարգացումներն իր պատկերացմամբ.
- Սերժ Սարգսյանը հրաժական է տալիս վարչապետի պաշտոնից
- Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին
- Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն
- Վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն, Ազգային ժողովը չի ընդունի կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Պատգամավորն ասել է, որ այս ծրագրի կետերն իրենք պատրաստ են քննարկել իշխանության ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովեն իշխանության անցնցում փոխանցումը ժողովրդին:
«Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածի տակ չպետք է դրվեն, դա պետք է լինի 100 տոկոսով մաքուր ու ազատ ընտրություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես պետք է ժողովուրդը հայտնի խորհրդարանին, թե ում է նախընտրում տեսնել վարչապետի պաշտոնում, Փաշինյանը չի պարզաբանել:
20:00, ապրիլի 20
Հանրապետության հրապարակում մեկնարկել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքը: Ելույթ են ունենում շարժման ակտիվիստները:
18:05, ապրիլի 20
Հայաստանում արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում է անհնազանդության շարժումը: Դրա կազմակերպիչներն այն թավշյա հեղափոխություն են անվանել և շարունակում են պահպանել հետաքրքրությունը դեպի շարժումը: Մի քանի հազար մարդ է մասնակցում դրանց վաղ առավոտից մինչև ուշ երեկո:
Շարժման առաջնորդ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նյարդերի պայքար է սկսվել: Ակցիաներով, որոնք պարալիզացնում են տեղաշարժը մայրաքաղաքով և ամբողջ կառավարության գործունեությունը, անհնազանդության շարժումը ձգտելու է հասնել իր նպատակին՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Ինքը՝ Սարգսյանը, երևանյան «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մեկնաբանելով իրավիճակն, ասել է.
«Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողություն: Հասարակություններում՝ ոչ միայն հայկական, դժգոհությունները միշտ էլ առկա են… Ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց բոլոր ցանկությունները: Սակայն այստեղ խնդիրը դժգոհությունների մեջ չէ և ոչ էլ փոփոխությունների մեջ է:
Ինքներդ էլ նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունը՝ արտահայտելու իրենց բողոքն ու դժգոհությունը: Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ տարբերակի, արտահայտելու մարդկանց դժգոհությունը: Կարծում եմ, որ դա և՛ իշանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ: Խնդիրը նրանում է, թե որքանով են այդ դժգոհությունները կամ բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով»:
Սարգսյանը կարծում է, որ հայ ժողովուրդն իմաստուն է և այս պարագայում էլ ճիշտ որոշում կկայացնի.
«Հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտման ձևը` հանրահավաքներ, երթեր և այլն, ինչ-որ չափով պետք է սահմանափակի այլ քաղաքացիների և հասարակության իրավունքներն ու ազատությունները, կա սահման, որ չպետք է անցնել»:
Շարժման ակտիվիստները քաղաքի տարբեր հատվածներում միաժամանակ շարունակում են փողոցներ փակել: Ոստիկանությունը դեռևս կարողանում է բացել փակ փողոցները և վերականգնել երթևեկությունը: Միաժամանակ ոստիկանությունը բարձրախոսների միջոցով հայտարարում է, որ ակցիան անօրինական է, և դրա մասնակիցները բերման են ենթարկվելու, ինչն էլ պարբերաբար տեղի է ունենում: Արդեն բերման է ենթարկվել 100-ից ավելի մարդ:
JAMnews-ը լուսաբանել է կատարվող իրադարձությունների բոլոր մանրամասները շարժման մեկնարկի առաջին իսկ րոպեներից և այժմ շարունակում է հետևել դրանց զարգացմանը:
Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր
Հայաստանում իշխանության համար պայքարի շոուականացումը
Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում
Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները
Ինչ է տեղի ունենում Հայաստանում, ովքեր են գլխավոր գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում