Հայաստանի պետական բյուջեից 300 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ազատ է արձակվել:
Կենսաթոշակներինշանակման և վճարմանգործընթացումհայտնաբերվածչարաշահումներիդեպքերիառիթով դատապարտված պաշտոնյայիններումէ շնորհել նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Վազգեն Խաչիկյանը և մի քանի պաշտոնատար և պատասխանատու անձինք, 2006–2010թթ.-ին օգտագործել են իրենց պաշտոնեական դիրքը, կեղծիք են կատարել, կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու համար կեղծ դիմումներ են պատրաստել, կենսաթոշակառուների ստորագրություններ են կեղծել առցանց տիրույթում, յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ երկրից բացակայող կենսաթոշակառուների կասեցված կենսաթոշակի վճարումների տեսքով:
Խաչիկյանը կալանավորվել էր 2012 թ.-ին, 2014 թ.-ին դատապարտվել 12 տարվա ազատազրկման: Պաշտոնյան ազատվել է սահմանված պատիժը կրելու ժամկետից ավելի վաղ: Հայաստանի քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից ասել են, որ նա ազատվել է «պատժի լրիվ կրումով» և չեն մեկնաբանել, թե ինչպես է ստացվել, որ 12 տարվա պատիժը հիմա է ավարտվել:
Նախագահի մամուլի խոսնակը ևս հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է Սերժ Սարգսյանը նրան ներում շնորհել՝ նշելով, որ այդ հրամանագրի բովանդակությունը գաղտնի է: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ մեկնաբանել է, որ ներում շնորհելու խնդիրը կարգավորվում է սահմանադրությամբ է, ներում հայցելն էլ՝ մարդու իրավունքն է։ Հարությունյանի խոսքով՝ ազատ արձակելուց առաջ բազում գործոններ են հաշվի առնվում:
Իրավապաշտպաններն ասում են, որ Վազգեն Խաչիկյանը Հայաստանում կոռուպցիայի համար մեղադրված այն պաշտոնյան էր, ում կատարած հանցագործությունն այլևս հնարավոր չէր կոծկել: Այդ պատճառով վերջինս դատապարտվեց ազատազրկման:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, նրան ազատ արձակելով, «Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Վազգեն Խաչիկյանը իր թիմի անդամն է, և նրան ներվում է ամեն ինչ, այսինքն գործում է ընտրովիության սկզբունքը, այսինքն ով իրենց մերձավոր միջավայրից է, կարող է նաև երեք տարի անցկացնել բանտում, իսկ մնացած կալանավորները պետք է ոչ համաներման, ոչ էլ ներման արժանանան»: