Հայաստանի Ազգային անվանգության ծառայության աշխատակիցը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի դատվածության վերաբերյալ ոչ հանրամատչելի տեղեկություններ է տրամադրել մամուլին:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, հունվարի 9-ին ԱԱԾ-ի ստորաբաժանումներից մեկի աշխատակիցը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խնդրել է ենթականերից մեկին տվյալների բազայում ստուգել Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկատվությունը: Դատվածության, պատժի ժամկետի և նախարարի կյանքից այլ մանրամասների մասին տեղեկությունը դուրս է բերվել ոստիկանության տեղեկատվական կենտրոնի քարտադարանից:
Արդեն փետրվարի առաջին կեսին ընդդիմադիր «Հրապարակ» թերթում հայտնվեց հրապարակում այն մասին, որ նախարարը թաքցրել է իր դատվածությունը՝ բանակում ծառայելիս իր հրամանատարին դանակահարելու մեղադրանքով:
Ինքը Պապիկյանը փետրվարի 14-ին Facebook-ում ուղիղ եթերով մեկնաբանել է այդ դեպքը: Նրա կարծիքով այդ տեղեկությունը հրապարակվել է իրեն հեղինակազրկելու նպատակով: Նա կապում է այս միջադեպը իր՝ սահմանադրության փոփոխությունների «Այո»-ի շտաբի ղեկավարությունը ստանձնելու համգամանքի հետ: Ապրիլի 5-ին երկրում նշանակված է հանրաքվե, այն անցկացվելու է հետհեղափոխական կառավարության նախաձեռնությամբ, որի անդամ է Պապիկյանը: Նա հայտարարել է նաև, որ դատվածության փաստը կապ չունի հայկական բանակի հետ.
«Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել, նաև դրանով համարվել է մարված իմ դատվածությունը։ Որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, որևէ մեկի նկատմամբ զենք չեմ կիրառել։ Սա կյանքի մի էտապ է, որը ես ինձ համար փակված եմ համարել»:
Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին: Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են: