Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացել է 69 տարեկան տղամարդ: Պացիենն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 46-ի։
Հաղորդվում է նաև, որ նախորդ օրվա ընթացում արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, «երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 17 է»:
Մայիսի 11-իդրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 79-ով և հասել 3 392-ի։ Բուժվածների թիվն ավելացել է 34-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 359: Շարունակում են բուժում ստանալ 1 970 մարդ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 10-ին այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Այն այժմ վերապրոֆիլավորվել է և ընդունում է կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների:
Նախարարն այցելել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ գտնվում է 45 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում հիվանդ։ Տեանյութում, որը հրապարակել է նախարարը, ասվում է, որ այլ բաժանմունքներում ևս կան շուրջ 70 ծանր պացինետներ։ Նրանցից մի մասի մոտ նկատվում է դրական դիանամիկա, մի մասի մոտ՝ ոչ։
«Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքն ամենամեծն է Հայաստանում, և այս պահին ազատ տեղ չկա»,- արձանագրեց Արսեն Թորոսյանը։