ԱՄՆ Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խումբն ու Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը Հայաստանին փախստականների համար անվտանգ տարածքի կարգավիճակի շնորհման նախաձեռնությամբ են հանդես եկել:
«Հայ դատը» նույնն է, ինչ «Հայկական հարցը»: «Հայ դատի» հանձնաժողովները ստեղծվել են Հայ հեղափոխական դաշնակցության կողմից և զբաղվում են Հայկական հարցի լուծմամբ: Գլխավոր նպատակներից մեկն ազատ, անկախ և միավորված Հայաստանի ստեղծումն է, որը ներառում է Սևրի պայմանագրով նախատեսված տարածքները:
«Հայ դատի» վաշինգտոնյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը վստահ է, որ Հայաստանն ամբողջությամբ համապատասխանում է փախստականների համար անվտանգ տարածքի հատուկ կարգավիճակի չափանիշներին:
«Հայաստանը ցեղասպանություն է վերապրել, հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում բազմիցս արտաքսման է ենթարկվել: Իսկ այսօր Հայաստանը բացել է իր դռները Մերձավոր Արևելքի երկրների փախստականների առջև»,- «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Համբարյանը:
Տվյալ գաղափարը քննարկվել է ամերիկացի կոնգրեսմենների հետ, որոնք կարծում են, որ Հայաստանին անհրաժեշտ է ֆինանսական օգնություն ցուցաբերել՝ հաշվի առնելով երկրի ֆինանսական և տնտեսական դժվարությունները:
Կոնգրեսմենները կոչ են անում հատկացումների կոմիտեին Հայաստանի կառավարությանը 40մլն դոլար հատկացնել փախստականներին օգնելու նպատակով:
Հայաստանը հարմար է այն առումով, որ ոչ միայն ապահովում է փախստականների անվտանգությունը, այլ նաև իրական ծրագրեր է մշակում երկրի հասարակական և տնտեսական կյանք ինտեգրվելու համար:
Սիրիական պատերազմի սկզբից ի վեր Հայաստան է եկել մոտ 20 հազար սիրիահայ: Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝
Հայաստան եկած փախստականների գրեթե կեսն արդեն լքել է երկիրը սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով:
Հայաստանում նրանց ադապտացման համար, ըստ նրա, միջոցները չեն բավականացնում: Անվտանգ երկրի կարգավիճակի շնորհումն ու փախստականներին աջակցելու համար միջոցների հատկացումը կարող է փոխել իրավիճակը. «40մլն դոլարի հատկացումը կարող է շատ ուժեղ օգնել նրանց ադապտացիայի հարցում, գոնե բնարականային հարցի լուծմանը: Իհարկե կարևոր է միջոցները ծախսելու արդյունավետության աստիճանը»: