Հայաստանում այլևս պարտադիր չէ դիմակ կրել անձնական օգտագործման մեքենաներում
Օգոստոսի 15-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և դարձել 41 495:
Մահացել է ևս 3 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 817-ի։
Առողջացել է ևս 320 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 34 484։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 183 789 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ ընդամենը 1 827:
● Կորոնավիրուսն ընդդեմ գինեգործների և խաղողագործների
● Կորոնավիրուսից տուժած զբոսաշրջության ոլորտը Հայաստանի կառավարությունից օգնություն կստանա
Պարերտատան նոր որոշման համաձայն, արդեն դիմակ կրելը պարտադիր չէ անձնական օգտագործման մեքենաներում, գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս, այիսնքն բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում, լողափներում, սարերում, անտառներում։
Բայց պատմամշակութային վայրերում, խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների և նման այլ միջոցառումների մասնակիցները պետք է կրեն դիմակներ։