Հայաստան 2015
Քանյե Վեսթը՝ Կարապի լճում
Այս տարվա ապրիլն իրադարձախեղդ արեց Հայաստանն ու հատկապես երևանաբնակներին: Հայաստան ժամանած Քարդաշյանների ընտանիքից սկզբում բոլորի ուշադրության կենտրոնում հենց քույրերն էին, սակայն ծանրակշիռ իր խոսքը հայաստանյան ճանապարհորդության վերջին օրը ասելու եկավ Քանյե Վեսթը՝ հայտնի Քիմի ոչ պակաս հայտնի ամուսինը:
Կազմակերպված բացօթյա, անվճար համերգի վեցերորդ երգը՝ Good Life-ն ավարտվեց աննախադեպ ցատկով Կարապի լիճը, որի կողքին ելույթ էր ունենում: Հանդիսատեսն էլ հիացմունքով հետևեց նրա օրինակին, որպեսզի կարողանա սեղմել սիրված երգչի ձեռքը: Թերևս այս կարճ համերգը երկար կմնա երևանցիների հիշողության մեջ:
Պապական պատարագ Վատիկանում
Ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա էր Հայաստանի գրեթե ողջ քաղաքական էլիտան: Արարողությունը ոչ պակաս հուզումնալից էր այն հայերի համար, որոնք չէին կարող ներկա գտնվել Սուրբ Պետրոսի տաճարում:
Լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը, որը ևս ներկա էր պատարագին, պատմում է, որ երբ Սուրբ Պետրոսի տաճարում հնչեց դուդուկի ձայնը, շատերը պարզապես չկարողացան զսպել արցունքները:
Ջահերով՝ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջահերով երթը Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման ամենամյա՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող ավանդական և մարդաշատ միջոցառումներից մեկն է: Դրա մասնակիցներն անցնում ջահերով, պաստառներով և ծաղկեփնջերով մայրաքազաքի կենտրոնից մինչև Ծիծեռբականբերդ՝ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը ՀՅԴ-ի երիտասարդական թևն է:
Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդ են տանում հսկայական եռագույնը
System անձրևի տակ
Նույն օրը, չնայած ոչ բարենպաստ եղանակին, System of a Down-ի աննախադեպ բացօթյա համերգն իր շուրջը հավաքեց Հանրապետության հրապարակում ոչ միայն հայերին, այլև ռոքի հարյուրավոր երկրպագուների արտերկրից, այդ թվում հարևան Վրաստանից ու Իրանից: Այս համերգը ևս նվիրված էր ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
#ElectricYerevan
Էլեկտրականության սակագների թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարներին Երևանի մայրաքաղաքի կենտրոնական մասից՝ Բաղրամյանի պողոտայից հեռացնելու համար հունիսի 22-ի գիշերը ժամը 1:00-ից հետո ոստիկանությունն օգտագործեց «քաղաքացիական հագուստով ոստիկանների» ու ջրցան մեքենաներ:
Սակայն մի քանի ժամով բացված Բաղրամյան պողոտան, կրկին փակվեց ժամեր անց: Եվ ակցիայի մասնակիցների շարքերն էլ ավելի խտացան:
Սա 2015-ի քաղաքացիական բողոքի և իրենց իրավունքների համար պայքարի դուրս եկած մարդկանց համերաշխության առավել հիշված դրավգներից է:
Ազգային դավաճանություն ֆուտբոլում
Տարվա գլխավոր հիասթափություններից էր Հայաստանի ազգային հավաքականի պարտությոյնների շարանը: «Հենրիխն ու ընկերները» կատարյալ ձախողմամբ ավարտեցին Եվրո 2016-ի ընտրական փուլը: Օդում կախված է մնում Ալբանիայի հետ խաղի ծախված լինելու մասին խոսակցությունը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կողմից որոշ ֆուտբոլիստներ արժանացան «դավաճան» պիտակին, թեև անուններ չեն հրապարակվեցին:
Հայաստան – Սերբիա, 1:1, Երևան «Հանրապետական» մարզադաշտ
Մարկոս Պիզելլին չի կարողանում անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը
Հայաստան – Դանիա, 0:0, Երկու թիմերն էլ դժգոհ են արդյունքից
«Այո՛» խորհրդարանականացմանը
Հայաստանը տարին ամփոփեց շրջադարձային փոփոխությամբ՝ կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարելով խորհրդարանականի: Համաձայն պաշտոնական տվյալների դեկտեմբերի 6-ի Սահմանդրական հանրաքվեում խորհրդարանականացմանը «այո» ասաց քվերակողների մեծամասնությունը (63.37%):
Սակայն թե լրագրողները, թե դիտորդները բազմաթիվ ընտրախախտումներ էին արձանագրել հանրաքվեի ընթացքում, ընդդիմությունն էլ համարում է, որ հրապարակված արդյունքները կեղծված են: