Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը գնալու է հակահամաճարակային միջոցների խստացման, և «այդ խստացումները կարող են ամենատարբեր ուղղություններին վերաբերվել»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պարետատունը քննարկում է օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ կտան քաղաքացիներից բռնագանձել դիմակ չկրելու համար սահմանված տուգանքները: Ընդ որում, ասել է Փաշինյանը, մտադիր են առավել կարճ ժամանակահատված սահմանել տուգանվելու ու տուգանքը բռնագանձելու միջև: