Կորոնավիրուս․ տանը փակված միլիոնավոր մարդիկ Չինաստանում, նավեր՝ կարանտինի մեջ, համաժողովների չեղարկում ողջ աշխարհում
Կորոնավիրուսի ժամանակագրություն
Փետրվարի 17
Փետրվարի 17–ի առավոտվա տվյալներով՝ աշխարհում հաստատվել է կորոնավրուսով վարակվելու 71 հազար 810 դեպք։ Դեպքերի բացարձակ մեծամասնությունը նախկինի պես Չինաստանում է, Հուբեյ շրջանում։
Այսօրվա դրությամբ վարակից մահացել է 1,775 մարդ, ապաքինվել է 11,188 մարդ։
Փետրվարի 16–ին Չինաստանի իշխանությունները հաղորդել են կորոնավիրուսով վարակվելու 2,048 նոր դեպքերի մասին։ Մեծ մասը՝ 1933 դեպք, գրանցվել է Հուբեյի շրջանի Ուհան քաղաքում, որտեղ էլ առաջացել է համաճարակը, հաղորդում է Բի–Բի–Սին։
Աշխարհում հիվանդության տարածմանը կարելի է հետևել այս առցանց քարտեզով։
_________________________________________________
Բնարականներից դուրս գալու արգելք, շենքերի փակ մուտքեր և զանգվածային ստուգումներ Չինաստանում
Չինաստանի իշխանությունները կտրուկ խստացրել են կանոններն Ուհանի (14 մլն մարդ) և Հուբեյի շրջանի (6 մլն մարդ) բնակիչների համար։ Մարդկանց հրահանգել են տանը մնալ։ Ամեն տնից/բնակարանից երեք օրը մեկ մի մարդու է թույլատրվում դուրս գալ՝ գնումներ կատարելու։
Բնակելի համալիրներում փակ են բոլոր մուտքերը՝ բացառությամբ մեկի, և այն շուրջօրյա պահպանվում է՝ ապահովելու համար մուտք գործողների և դուրս եկողների նկատմամբ վերահսկողությունը։
Արգելված է մասնավոր մեքենաներից օգտվել, հանրային տրանսպորտ չկա, տեղաշարժվել կարելի է միայն ոտքով։
Բոլոր ձեռնարկություններն ու հաստատությունները փակ են՝ բացառությամբ դեղատների, հյուրանոցների, մթերային խանութների և բժշկական ծառայությունների։
Աշխարհում կորոնավիրուսի համաճարակի հետ հետ կապված իրադարձությունների մասին
• ԱՄՆ 400 քաղաքացի է տարհանվել ճապոնական Յոկոհամա նավահանգստում գտնվող The Diamond Princess զբոսանավից, որտեղ հիվանդության բռնկում է տեղի ունեցել։ Հայրենիքում նրանց 14-օրյա կարանտին է սպասվում։ Նրանցից քառասունի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, նրանք հիվանդանոց են ուղարկվելու։
Այսօրվա դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել զբոսանավի 355 ուղևորի մոտ։ Ճապոնիայի կառավարությունը նավի վրա գտնվող անձանց 2,000 այֆոն է տրամադրել, մեկական՝ յուրաքանչյուր նավասենյակի համար։ Յուրաքանչյուր հեռախոս հավելված ունի, որը ստեղծվել է Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից, այն մարդկանց միանգամից կապում է բժիշկների, դեղագործների և հոգեկան առողջության խորհրդատուների հետ։
• The Diamond Princess զբոսանավից իրենց քաղաքացիներին տարհանել են նաև Իսրայելը, Հոնկոնգը, Կանադան, Նեպալը։ Ավստրալիան հայտարարել է, որ նույնպես տարհանելու է իր 200 քաղաքացիներին։
• Եվս մեկ զբոսանավ՝ «Վեսթերդամը», կարանտինում է Կամբոջայի ծովափում․ ուղևորներից մեկի մոտ վարակ է հայտնաբերվել։
• Համաճարակի զարգացման մտավախության պատճառով չեղարկվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցության համագումարն ու Ճապոնիայի կայսեր թագադրության հանդիսավոր արարողությունը։
•Թե ինչպես են փրկում կորոնավիրուսի համաճարակի գոտում լքված ընտանի կենդանիներին
Փետրվարի 13
Չինական իշխանությունները հաղորդել են, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը Հուբեյի շրջանում և դրա շրջկենտրոն Ուհանում մեկ օրում ավելացել է 14 840–ով, հաղորդում է The New York Times–ը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախօրեին հաղորդվում էր, որ հիվանդների թվի աճը դանդաղել է, և համաճարակը, ենթադրաբար, նահանջում է։
Կորոնավիրուսի ժամանակագրություն
Փետվարի 13–ի առավոտյան տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվելու 64, 437 դեպք է հաստատվել։ Դեպքերի բացարձակ մեծ մասը՝ Չինաստանում, Հուբեյի շրջանում։
Այսօրվա դրությամբ վարակից մահացել է 1,383 մարդ, ապաքինվել՝ 6,886–ը։
Չինական իշխանությունները պնդում են, որ նման կտրուկ աճի պատճառն ախտորոշման նոր մեթոդներն են։ Այժմ մարդու օրգանիզմում կորոնավիրուսի առկայությունը որոշելու համար օգտագործվում են հասարակ ՄՌՇ–թեստի (մագնիսառեզոնանսային շերտագրում) արդյունքները։
Աշխարհում շատ մասնագետներ, սակայն, զգուշացնում են, որ ՄՌՇ–ն նման վարակների հայտնաբերման հուսալի միջոց չէ։ Կորոնավիրուսով հիվանդների թվում կարող են լինել սովորական գրիպով կամ թոքաբորբով հիվանդներ։
Չինաստանը, հնարավոր է, չի կարողանում դիմադրել համաճարակին
Ավելի ու ավելի շատ կասկածներ են հայտնվում այն մասին, արդյո՞ք Չինաստանի իշխանությունները պատրաստ են համաճարակին, բավականաչափ բժշկական և կազմակերպչական ներուժ ունեն։ Ինչպես գրում է Bloomberg–ը․
•հիվանդանոցները գերծանրաբերռնված են, հիվանդների համար նոր հսկայական ապաստաններ են կազմակերպում;
•որակավորված բուժանձնակազմի և սարքավորումների, այդ թվում՝ թեստավորման հավաքածուների սուր պակաս կա;
•շատերը ստիպված են ծանր վիճակում միջանցքներում հերթ կանգնել, որպեսզի ախտորոշում ստանան և բուժում սկսեն, ոմանք մահանում են՝ նույնիսկ բժշկի չդիմելով;
•հստակ պատկեր չկա, թե ով և երբ է թեստավորում անցել։
Ուհան քաղաքի՝ վարակի տարածման էպիկենտրոնում բժիշկները մեկ առ մեկ շրջում են տներով։ Սակայն համաճարակի հատվածներում շատերը թաքնվում են բժշկական բրիգադներ տեսնելիս, քանի որ վախենում են ողջ ընտանիքի գրեթե բանտային մեկուսացումից և հարևանների կողմից խարանից, եթե ընտանիքում հիվանդներ հայտնվեն։
Փորձագետները հսկայական խնդիր են անվանում այն, որ լրատվամիջոցների նկատմամբ համատարած պետական վերահսկողությունը թույլ չի տալիս ժամանակին իրազեկել բնակչությանն այն մասին, թե ինչ սպառնալիքների է այն բախվում։
•Թե ինչպես են Չինաստանում փրկում հազարավոր ընտանի կենդանիների, որոնց լքել են համաճարակի գոտում
Չինական Ուհանի՝ կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնի փողոցում։ REUTERS/Aly Song