Այս տարի լեգենդար վրացի սպորտային մեկնաբան Կոտե Մախարաձեն 90 տարեկան կդառնար: Այս ամսաթվի առթիվ Սանկտ Պետերբուրգում նրա մասին գրքի լրամշակված և վերամշակված հրատարակությունն է լույս տեսել «Ռեպորտաժ առանց բարձրախոսի» անվանումով: Գրքում ավելացվել է «Կոտե Մախարաձեն ընկերների և գործընկերությունների հիշողություններում» մասը:
Ռուս գրող Վիկտոր Շենդերովիչը JAMnews-ի հետ կիսվել է Կոտե Մախարաձեի մասին իր հիշողություններով.
«Կոտե Մախարաձեն, որը լեգենդար էր դառնալու, այն ժամանակ աշխատում էր Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնում, և կոնֆերանսիե էր աշխատում այլ վայրերում: Նրա սիրած ներկայացումն ամենակարճն էր և նվիրված էր խորհրդային պարտիզաններին:
Երեկոյան յոթն անց կեսի կողմերը Կոտե Մախարաձեն, որը ֆաշիստի դեր էր խաղում, իր ֆաշիստական թիկունքին պարտիզանական գնդակ էր ստանում, ճչալով ընկնում էր կուլիսներից այն կողմ, հետո արագ վազում էր, ֆաշիստի հագուստը փոխում մարդկայինով և մեկնում էր հացի «խալտուրայի»:
Եվ ահա մի անգամ «պարտիզանները» պայմանավորվեցին, և Մախարաձեն իր գնդակը վաստակեց ոչ թե մեջքին՝ կուլիսների մոտ, այլ կրծքին՝ դեկորացիաների հանց կենտրոնում: Եվ ահա պարտիզանները տեսնում են, որ ֆաշիստը սպանված չէ, ընդամենը վիրավոր է: Տնքում է և սողում դեպի կուլիսները: Պարտիզանները մի քանի լրացուցիչ գնդակ արձակեցին գլխին: Չօգնեց: Ոչ մի կերպ չմահացող ֆաշիստին գնդակներով ցանցկեն դարձրին, սակայն նա շարունակում էր սողալ դեպի կուլիսները. էսէսականի ապրելու մղումն աներևակայելի էր:
Եվ այդ ժամանակ հին պարտիզանը, լեգենդը պատմում է, որ դա մեծն Սերգո Զաքարիաձեն էր, հասավ գրեթե կուլիսների մոտ սողացող ֆաշիստին ու կտրեց նրա ճանապարհը: Երիտասարդ ֆաշիստ Մախարաձեն գլուխը դրեց մեծն արտիստի երկարաճիտ կոշիկներին և անշարժացավ՝ լավ բան չգուշակելով: Զաքարիաձեն ծնկեց մարմնի մոտ, բռնեց ֆաշիստի մազերից, գլուխը բարձրացրեց, նայեց դեմքին և զգացմունքով ասաց. «Մահացավ»: Եվ Մախարաձեն պառկած մնաց մինչև արարի ավարտը»:
«Ռեպորտաժ առանց բարձրախոսի» գիրքը հրատարակվել է «Հումանիտար ակադեմիա» հրատարակչական կենտրոնի կողմից: «Կոտե Մախարաձեն ընկերների և գործընկերների հիշողություններում» մասի հեղինակներն են Վալերի Աստատիանին, Օլեգ Բասիլաշվիլին, Կիրիլ Նաբուտովը, Ալեքսանդր Նիլինը, Նադեժդա Օզերովան (Կոտե Մախարաձեի դուստրը), Գենադի Օրլովը, Արկադի Ռատները, Ալեքսեյ Սամոյլովը, Էռնեստ Սերեբրենիկովը, Նիկիտա Սիմոնյանը, Ջամլետ Խուխաշվիլին, Թենգիզ Պաչկորիան, Մամուլա Կվարացխելիան, Վիկտոր Շենդերովիչը: