«Կոշտ» Բրեքսիթ․ ի՞նչ է դա նշանակում, և ինչո՞վ է այն սպառնում Մեծ Բրիտանիային
Կիսվել
Կիսվել
Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության կանխատեսումը «կոշտ» Բրեքսիթի՝ ԵՄ-ից առանց պայմանագրի՝ երկրի ելքի հետևանքների վերաբերյալ, հաղորդում է Բի-Բի-Սին։
Ի՞նչ է Բրեքսիթը
«Բրեքսիթ» եզրն անգլերեն երկու բառերից է բաղկացած՝ Britain և exit և նշանակում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի ելք։
Բառը հայտնվել է Մեծ Բրիտանիայում 2016թ-ի մայիսին տեղի ունեցած հանրաքվեից հետո, որին նվազագույն առավելությամբ (երկու տոկոսից պակաս) հաղթեցին ելքի կողմնակիցները։
Այն այս հարցով Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ հանրաքվեն էր։ Առաջինը տեղի է ունեցել 1975թ-ին, այն ժամանակ հաղթեցին Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցները։
Ի՞նչ է «կոշտ» Բրեքսիթը
ԵՄ-ն լքելու մասին հանրաքվեից հետո երեքից ավելի տարի է, ինչ երկրում վեճեր են գնում, թե ինչ պայմաններով դա պետք է տեղի ունենա։ Ելքի ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են։
Վերջերս վարչապետ դարձած Բորիս Ջոնսոնն իր վրա պարտավորություն էր վերցրել ԵՄ-ից երկիրը դուրս բերելու մինչև հոկտեմբերի 31-ն անգամ այն դեպքում, եթե ԵՄ հետ պայմանների շուրջ չստացվի պայմանավորվածության գալ։ Այդ սցենարը ստացել է «կոշտ» Բրեքսիթ անվանումը։
Ինչո՞վ է սպառնում «կոշտ» Բրեքսիթը
Երկար վեճերից հետո խորհրդարանը կառավարությանը ստիպել է հրապարակել «կոշտ» Բրեքսթի դեպքում իրադարձությունների զարգացման սեփական կանխատեսումը։ Ահա թե ինչ է սպասվում Մեծ Բրիտանիայի բնակիչներին՝ ըստ այդ փաստաթղթի։
Ողջ Բրիտանիայով մեկ անցկացվելու են ցույցեր և հակացույցեր, որոնց հետ աշխատանքը ոստիկնաությունից լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի։ Հավանական են նաև անկարգություններ և լարվածություն հասարակությունում։
Սպառողների համար էլեկտրաէներգիայի արժեքը կարող է կտրուկ աճել, և դա կհանգեցնի ավելի լուրջ տնտեսական և քաղաքական հետևաքների։
Խանութներում ավելի դժվար կլինի գնել թարմ մթերքի որոշ տեսակներ, սակայն պարենային դեֆիցիտ չի լինի, թեև պարենի գները կարող են աճել, ինչն առավել ուժեղ կարտացոլվի կարիքավորների վրա։
Մաքսակետերում ստուգումների նկատմամբ թրեյլերների վարորդների անպատրաստության պատճառով Լա Մանշը հատելիս լաստանավի հերթում սպասումը կավելանա մինչև մեկուկեսից-երկուսուկես օր։