Կիևում Սաակաշվիլիի հանդեպ դատն է ընթանում
Կիևի Պեչերյան շրջանային դատարանի դատավորը դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան չի բավարարել դատախազության միջնորդությունը Միխեիլ Սաակաշվիլիին տնային կալանքի տակ առնելու վերաբերյալ: Վրաստանի նախկին նախագահը և Օդեսայի նախկին մարզպետն ազատ է արձակվել դատարանի դահլիճում: Ինչպես նա հայտարարել է ազատ արձակվելուց անմիջապես հետո, այդ որոշումն Ուկրաինայի ժողովրդի վաստակն է: Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին աջակցության համար:
Նիստն անցկացվում էր բաց ռեժիմով և հեռարձակվում ուկրաինական հեռուստաալիքներով:
Վերջին հաշվետվությունը
«Պուտինը հիմա ծիծաղում է: Ծիծաղից մեռնում է պարզապես, — ասում է Սաակաշվիլին նիստին: — Եթե ես ԱԴԾ գործակալ եմ, ինձ պետք է Մոսկվային փոխանցեն: Իսկ Պուտինն ինձ կհանձնարարի հետախուզում անցկացնել Հարավային Օսիայում»:
Սաակաշվիլիի խոսքով՝ նախնական կալանքի մեկուսարանում իրեն միայն խմելու ջուր և տետր են տվել: Նա հաղորդել է նաև, որ իրեն տարել են №13 բանտախուց, որում նստել է ուկրաինացի լրագրող Գիորգի Գոնգաձեի մարդասպանը:
Յուլյա Տիմոշենկոն լրագրողներին հայտարարել է, որ Սահակաշվիլիի հանդեպ դատը «հաշիվ մաքրել» է: «Պորոշենկոն դրանով խայտառակում է Ուկրաինան: Բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են այս անամոթությունը, դատապարտվելու են», — ասել է նա:
Տիմոշենկոն հայտարարել է Սաակաշվիլիի համար երաշխավոր դառնալու պատրաստակամության մասին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալյոնա Շկրումը:
Դատական նիստի ժամանակագրությունը
Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է Կիևի Պեչերյան դատարան Կիևի ժամանակով առավոտյան ժամը 9-ին:
Նիստին Սաակաշվիլին հայտարարել է, որ օլիգարխիկ ռեժիմի զոհ է:
Դատարանի դահլիճում Սահակաշվիլին երգել է Ուկրաինայի և Վրաստանի պետական օրհներգները:
Սաակաշվիլին երեք փաստաբան ունի:
Դատական նիստին ներկա է Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուֆոլսը:
Սկզբում Սաակաշվիլին դատարանի դահլիճում ապակե խցում էր: Սակայն դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը, և նրան հանեցին խցից:
Դատարանի դահլիճում է նաև Յուլյա Տիմոշենկոն: Նա նստած էր Սաակաշվիլիի կողքին:
Նիստի ընդմիջմանը նրանք զրուցում էին: «Իմ հացադուլը 28 օր շարունակվեց», — ասաց Տիմշենկոն Սաակաշվիլիին: «Իմը՝ դեռևս 4», — պատասխանեց Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի փաստաբանները խնդրեցին նիստը տեղափոխել ավելի ընդարձակ դահլիճ: Դատարանը չբավարարեց այդ պահանջը: «Պեչերայի դատարանն ավելի մեծ դահլիճ չունի», — հայտարարեց դատավորը:
Դատարանի շենքը պահպանվում է Ազգային գվարդիայի կողմից
- Սաակաշվիլին մեղադրվում է Ուկրաինայի պետական շահերի դեմ գործող հանցավոր խմբի հետ համագործակցության համար: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն աուդիո- և տեսագրություններ է ներկայացրել, որոնք, ըստ նրա, ապացույց են այն բանի, որ Սահակաշվիլին նվազագույնը 300 հազար դոլար է ստացել Սերգեյ Կուրչենկոյից: Վերջինս Ուկրաինայում հայտնի սկանդալային գործարար է, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի համախոհը, որի հանդեպ Ուկրաինայի իշխանությունները հետախուզում են հայտարարել: Կուրչենկոն թաքնվում է Ռուսաստանում:
- Սաակաշվիլին առաջին անգամ ձերբակակլվել է Ուկրաինայի իրավապահ ծառայությունների կողմից դեկտեմբերի 5-ին: Օդեսայի նախկին մարզպետի կողմնակիցները, սակայն, կարողացան նրան ազատ արձակել նույն օրը:
- Հաջորդ անգամ Միխեիլ Սաակաշվիլիին կալանավորեցին դեկտեմբերի 9-ին: Երկու օր է՝ նա գտնվում է նախնական կալանքի մեկուսարանում: Ուկրաինայի դատախազության առաջադրած մեղադրանքները Սաակաշվիլին չի ընդունում: Կալանավորման պահից նա հացադուլ է հայտարարել: