Երբ Նուշաբան դեռ նոր էր ավտոմեխանիկի մոտ սովորելու գնացել, իսկ այդ ժամանակ նա արդեն երկու երեխա ուներ, վախենում էր այդ մասին ասել հարազատներին: Նա այսպես է դա բացատրում: Նրա մասնագիտությունն Ադրբեջանում «տղամարդու գործ» են համարում, սակայն Նուշաբան դարձել է ոչ թե սպիտակ ագռավ, այլ ընդհակառակը, ճանաչված մարդ իրենց բնակավայրում: Նա հայտնի է դարձել որպես լավ մասնագետ: Նուշաբան արդեն սովոր է խոսել լրագրողների հետ. հաճախ հարցազրույց է տալիս:
Նուշաբան ասում է, որ իր «էկզոտիկ» մասնագիտությունն ազդել է իր բնավորության վրա, իրեն ավելի կտրուկ և խիստ է դարձրել.
«Եթե բոլորին ժպտաս և սիրալիր լինես, այստեղ երկար չես աշխատի»:
Ընդ որում, նրա ականջներին տոնական ականջօղեր են, և նա միանգամից հայտարարել է, որ չի նշելու իր տարիքը: