Դյոմնա Գվասալիան CFDA արձանիկ է ստացել «Լավագույն արտասահմանցի դիզայներ» անվանակարգում Vetements և Balenciaga բրենդերի զարգացման գործում:
Սա առաջին դեպքն է, երբ հետխորհրդային տարածքի դիզայները ստանում է նորաձևության ինդուստրիայում ամենահեղինակավոր ամերիկյան մրցանակ՝ CFDA Fashion Awards:
Մրցանակաբաշխությունն անցկացվում էր Նյու Յորքի Մանհեթեն կենտրոնի Hammerstein պարահանդեսային դահլիճում:
Ֆեշն Օսկար ստանալիս, վրացի դիզայներն այն նվիրել է իր տատին:
Գվասալիան նախկինում հաճախ հարցազրույցներում նշում էր, որ իր համար ոգեշնչման միակ աղբյուրը տատն է եղել, որը հիանալի ճաշակ ուներ:
Գվասալիան ծնվել է Սուխումում 1981թ-ին: Նա Անտվերպենի գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիայի (Antwerp Royal Academy of fine arts) շրջանավարտ է: 2009թ-ից ի վեր աշխատել է Maison Margiela-ում: 2013թ-ին Գվասալիան տեղափոխվել է Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տուն:
2016թ-ի հոկտեմբերին Գվասալիան դարձել է Balenciaga նորաձևության հնագույն տներից մեկի կրեատիվ տնօրեն: Նա նաև հայտնի Vetements բրենդի հիմնադիրներից մեկն է: Չնայած Balenciaga-ի հետ ակտիվ համագործակցությանը՝ վրացի դիզայները նախկինի պես սեփական բրենդի համար հավաքածուներ է ստեղծում:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ