Իրականում երկու տիպի մարդկանց համար ուսումնական տարին դեռ երեկ է սկսվել՝ սեպտեմբերի 14-ին: Դա դպրոցականների մայրերն են ու ծաղկավաճառները:
Ծաղիկներ
Եթե երեկ երեկոյան քայլեինք Գիտությունների ակադեմիայից մինչև «Ֆավորիտ» սուպերմարկետ, ճանապարհին նվազագույնը 10 կին կտեսնեինք ծաղկեփնջերով: Նրանք ընդառաջ կգային չարացած դեմքերով «Սպիտակ ծաղիկ» խանութից, որտեղ սարսափելի հերթ էին կանգնել իրենց ավարի համար:
Խանութի ներսում դժոխային արար է: Հերթական ծաղկեփնջով «կուլիսներից» դուր թռչելով՝ ֆլորիստները փորձում էին ազատվել նոր հաճախորդներից: «Ե՞րբ է բացվում խանութը» հարցին վազվզող վաճառողը գոռում է՝ «Շուրջօրյա է» և հուսահատ ձեռքը պտտեցնում օդում:
Հաջորդ օրը՝ 6:30, նույն այդ խանութը դատարկ էր (ավերածության հետքերով): Անձնակազմն արթուն էր ամբողջ կազմով՝ պատրաստվելով վերապրել դպրոցականների ծնողների ևս մեկ արշավ: Այս գիշեր նրանցից ոչ ոք չէր քնել: Քանի որ սպետեմբերի 15-ը մի օր է, երբ ծաղկի խանութն այնքան գումար է վաստակում, որքան երկու շաբաթում՝ «սովորական ռեժիմով» աշխատելիս:
Տրանսպորտ
Այժմ ոչ բոլոր դպրոցներում են դասերը միաժամանակ սկսվում, այդ պատճառով էլ քաղաքի կենտրոն ինչ-որ կերպ կարող ես հասնել: Սակայն այնուամենայնիվ սեպտեմբերի 15-ին Բաքվի տրանսպորտի հետ պայքարի մեջ է մտնում վտանգավոր մի թշնամի՝ 100%-ոց հաճախելիությունը: Այսօր դասերի առաջին օրն է, ոչ ոք հիվանդ չէ, ոչ ոք չի ուշացել և դասից չի փախել:
77 համարի ավտոբուսը խցանման մեջ է ընկնում դպրոց մեկ խաչմերուկ չհասած: Այնքան էլ խցկոց չէ, սակայն երեխաներն ու նրանց մայրերը տառապալի հոգոց են հանում և կանգնում՝ հավաքվելով դռների մոտ: Որտեղ ել բնականաբար դեռ մի 7 րոպե էլ սպասում են:
Նրանցից մեկը բարձր ասում է. «Պետք էր 6 համարը նստել»:
Իրականում վեցերորդը նյարդերից թույլ մարդիկ չպետք է նստեն, քանի որ Baku Bus-ի նոր ավտոբուսները կանգնում են միայն կանգառներում: Իսկ 77-ի խորամանկ վարորդը սկսեց տառապյալ ուղևորներին հենց այդտեղ բաց թողնել՝ կանգառից մոտ 20 մետր հեռավորության վրա:
Թվեր
Սեպտեմբերի 15-ն Ադրբեջանում պաշտոնապես Գիտելիքի օր է հայտարարված: 2016թ-ից սկսած՝ ամառային արձակուրդները սկսվում են հունիսի 15-ից, այլ ոչ թե մայիսի 29-ից, ինչպես նախկինում էր:
Ադրբեջանում այս տարի մոտ 157 հազար երեխա է առաջին դասարան գնացել: Բաքվում 350-ից ավել միջնակարգ դպրոց կա՝ ներառյալ քոլեջներն ու լիցեյները (որոնք նույնպես պետական են համարվում, սակայն ենթարկվում են անմիջականորեն կրթության նախարարությանն, այլ ոչ թե դրա շրջանային բաժանմունքներին):