Խորհրդային Թբիլիսիից փախուստի փորձի մասին ֆիլմը կդիտի ամերիկացի հանդիսատեսը
Կիսվել
Կիսվել
Խոշորագույն ամերիկյան մալուխային հեռուստաալիքներից մեկը՝ HBO-ն, Ռեզո Գիգինեիշվիլիի «Պատանդները» ֆիլմի ցուցադրության իրավունքներն է գնել: HBO-ն մոտ 40 միլիոն բաժանորդ ունի: Հեռուստաալիքը մասնագիտանում է սերիալների վրա. «Գահերի խաղը», «Սեքսը մեծ քաղաքում» և «Երիտասարդ պապը» HBO-ի սեփական արտադրանքն են:
Այդ մասին հաղորդում է ՌԻԱՆովոստի գործակալությունը:
«Պատանդները» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2017թ-ի փետրվարին Բեռլինի կինոփառատոնին: Ավելի ուշ այն լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել «Կինոտավր» փառատոնին: Ռուսաստանում ֆիլմը վարձույթում կլինի սեպտեմբերին:
«Պատանդները» ֆիլմը պատմում է 1983թ-ի նոյեմբերի իրադարձությունների մասին: Այն ժամանակ մի խումբ երիտասարդներ Թբիլիսիից թռչող ինքնաթիռ էին գրավել՝ հույս ունենալով Խորհրդային Միությունից փախչել Թուրքիա: Զինված տղամարդիկ և կինն ինքնաթիռում գտնվող մի քանի մարդ էին սպանել: Օդաչուին հաջողվել էր զինված դիմադրություն ցուցաբերել և նստեցնել ինքնաթիռը, որից հետո հատուկ ծառայությունները բռնել էին ահաբեկիչներին:
Առևանգմանը մասնակցած բոլոր 4 տղամարդիկ գնդակահարության էին դատապարտվել, կինը՝ 14 տարվա ազատազրկման:
Ռեզո Գիգինեիշվիլին ռուսաստանցի ռեժիսոր է, ծագումով՝ Թբիլիսիից: «Պատանդները» նրա առաջին ֆիլմն է, որը համաշխարհային ճանաչում է ստացել: