Խավար կողմը
“Ո՞րն է պատճառը, որ 23:35-ից Բաքվում անջատվում է փողոցային լուսավորությունը. երկրորդական փողոցներում սրանից առաջ էլ լուսավորություն չկար, իսկ այժմ արդեն կենտրոնականներում էլ է մթություն: Եթե փող չկա, ինչո՞ւ արևի էներգիայով աշխատող լապտերներ չեն տեղադրել:
Այս և նմանատիպ այլ հարցերն արդեն մեկ շաբաթ է տանջում են սոցկայքերի ադրբեջանցի օգտատերերին: Ընդ որում “վկաների ցուցմունքները կտրուկ տարբերվում են:
Ի՞նչ է կատարվում:
Ոմանք պնդում են, որ քաղաքը խավարի մեջ է, մյուսները՝ որ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել, երրորդները՝ որ իրնեց մոտ առանց այդ էլ որևէ լուսավորություն փողոցներում չի եղել, այնպես որ սայթաքելու և ոտքը կոտրելու հնարավորությունը նրանց համար չի ավելացել: Ամեն ինչ կախված է նրանից, թե քաղաքի որ մասում է ապրում մարդ: Օրինակ, պողոտաների լապտերները վառվում են գիշերվա մեծ մասը: Լույսերն անջատելու տարբեր ժամեր են նշվում՝ 22:00, 3:00:
Հստակ է մի բան միայն. քաղաքի լուսավորության ժամանակացույցն իրոք փոխվել է: Նիզամիի փողոցում, օրինակ, դադարել են միացնել հանրահայտ ջահերը, որոնք բաքվեցիների համար զբոսաշրջիկների մոտ գլուխ գովելու առարկա են:
Պատճառներն ու բացատրությունները
Ազատություն ռադիոկայանի թղթակիցները փորձել են պետական կառույցներից ճշտել, արդյոք լուսավորության հաշվին տնտեսում են: Պաշտոնյաների մեկնաբանություններն այնքան էլ չօգնեցին: “Ազերիշիղ ԲԲԸ՝ էլեկտրաէներգիայի մատակարարը, ի սկզբանե մամուլին հայտարարեց, որ բաժանորդների գործողությունների համար նա պատասխանատվություն չի կրում:
Բաքվի լուսավորության վարչությունում նույնպես միակարծիք չէին: Այդ կառույցի երկու աշխատակից հայտարարությունով հանդես եկան. Սաբայիլի համայնքային բաժնի պետ Շահմուրադ Մամեդովն ասաց, որ լուսավորությունն անջտվում է երեկոյան 22:00-ից բյուջետային միջոցները տնտեսելու նպատակով, իսկ վարչության պետ Մահերրամ Բաբաևը հերքեց տեղեկատվությունը՝ նշելով, որ եթե որևէ բան սկսեն անջատել, ապա դա կլինի գիշերվա մեկից հետո, սակայն որևէ պաշտոնական ցուցումներ նրանք այս հարցով չեն ստացել:
Park Bulvar առևտրի կենտրոնը նույնպես տնտեսում է
Սոցկայքեր
“Եթե գոնե ճանապարհները նորմալ լինելին, էլի ոչինչ: Բայց ախր ասֆալտի վրա մեծ փոսեր կան, և, Աստված չանի, դրանցից մեկի մեջ ընկնես: Իսկ մայթե՞րը: Դրանք ավելի լավը չեն: Ի՞նչ անենք, ոտքերը կոտրե՞նք:
“Չգիտեմ՝ որտեղ ինչպես է, բայց մեր բակում լապտերներն իրոք սկսել են ուղիղ կեսգիշերին անջատել, ինչպես Մոխրոտիկի մասին հեքիաթում: Եվ բակն իրոք ընկղմվում է խավարի մեջ:
“Իսմայիլի համայնքում նույնպես սկսել են երբեմն անջատել լույսերը կեսգիշերին: Եվ ոչ միայն փողոցների, այլ նաև բնակարանների:
Ֆորումներում հնչում են սրամտություններ ճգնաժամի, նավթադոլլարների և մոտեցող ապոկալիպսիսի վերաբերյալ:
Հնարավոր է, այս ամենում գեղարվեստական ֆանտազիա կա, բայց խանութների մութ ցուցափեղկերը՝ “Վարձով է տրվում գրառումով, գիշերվա կիսախավարում իրոք սարսափազդու տպավորություն են թողնում: