Խաղողի և գինու փառատոն Ադրբեջանում․ պետական կառույցները հովանավորում են գինու նոր գործարանի գովազդը
Կիսվել
Կիսվել
Ադրբեջանում խաղողի և գինու փառատոն է անցկացվել «Շիրվան շարաբլարի» խաղողագործության և գինեգործության համալիրի տարածքում։ Ինչպես պատմում են մասնակիցները, այդ միջոցառումը փաստացի գինու նոր գործարանի գովազդ էր։ Թեև կազմակերպիչները հայտարարել էին, որ իրենց նպատակը Ադրբեջանում «գինեգործության զարգացումն է»։
«Շիրվան շարաբլարի» գինու գործարանըբացվել է 2018թ-ին և Բաքվի հասցեով է գրանցված, թեև տեղակայված է Շամախու շրջանի (Ադրբեջանի հյուսիս-արևելք) Մեյսարի գյուղում։
Նախագահ Իլհամ Ալիևն ու երկրի առաջին տիկինը ներկա են գտնվելբացմանն, ինչին մեծ հոդված է նվիրված նախագահի պաշտոնական կայքում։
Փառատոնը կազմակերպվել է Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ, ինչպես նշված է Meysari Wines-ի ֆեյսբուքյան էջում։ Կազմակերպիչների թվում են տարբեր պետական կառույցներ, այդ թվում գյուղատնտեսության նախարարությունը։
Շամախին Բաքվից շուրջ 120կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն մասնակցել ցանկացողներին ավտոբուսներով անվճար էին տեղափոխում։
Փառատոնին կարելի էր անվճար խաղող ուտել և գինի խմել կամ այն համեմատաբար էժան գնել։ Շատ էին նաև զվարճանքներն ու շոուները։