Լեհաստանը շուրջ 40․000 զինծառայող է ուղարկում Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանային գոտի՝ սեպտեմբերի 10-ին ռուսական անօդաչուների հարձակումից հետո աճող լարվածության ֆոնին։ Այդ մասին հաղորդում է TVP World-ը:
Ակնկալվում է, որ «Արևմուտք-2025» անունով ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին կմասնակցեն տասնյակ հազարավոր զինծառայողներ, ինչը դրդել է Լեհաստանին կայացնել որոշում՝ իր շուրջ 40․000 զինվորներին տեղակայել արևելյան սահմանի մոտակայքում:
Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ «Լեհաստանը երկար ամիսներ պատրաստվել է «Արևմուտք-2025» զորավարժություններին»:
«Լեհական բանակը անցկացրել է զորավարժություններ, որոնց մասնակցել են ավելի քան 30․000 լեհ զինվորներ, ինչպես նաև (ՆԱՏՕ-ի) զինվորներ՝ համապատասխան արձագանքի համար: Եկեք հիշենք, որ «Արևմուտք-2025»-ը հարձակողական զորավարժություններ են»,- նշել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 12-ին մեկնարկում են ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունները: Այդ պատճառով Լեհաստանի իշխանությունները որոշում են կայացրել փակել Բելառուսի հետ սահմանը, մասնավորապես՝ երկաթուղային անցակետերը: