ԱՄՆ-ում Իրմա փոթորկին ամենաբարձր առաջին կարգ է շնորհվել: Քամու ուժգնությունը հասնում է 100կմ/ժ-ի:
CNN-ի հաղորդմամբ՝ փոթորկի կենտրոնը գտնվում է Թամփա քաղաքից դեպի հյուսիս: Փոթորիկը տարածվում է Ֆլորիդա թերակղզում:
Տարերային աղետի արդյունում Ֆլորիդա նահանգում առանց էլեկտրականության է մնացել 5,8մլն մարդ: Ավելի քան 6մլն մարդ տարհանվել է պարտադիր կարգով իշխանությունների հրահանգով: Ազգային օդերևութաբանական բյուրոն հայտարարել է Ջեքսոնվիլ քաղաքի կենտրոնի մի մասի հեղեղման վտանգի մասին:
Օդերևութաբան Բիլ Սաութը պնդում է, որ նա առաջին անգամ է տեսնում նման ուժգնության փոթորիկ.
— Ես անձամբ ոչ մի նման բան չեմ տեսել: Հնարավոր է, որ սա 1851թ-ից ի վեր երեք ամենաուժգին փոթորիկներից մեկն է:
Բնակիչների լքած տներում, օրինակ, Ֆորտ Լաուդերդեյլ քաղաքում դիակապտության դեպքեր են գրանցվել: