Հասան Ռոհանին հաղթել է Իրանում կայացած նախագահական ընտրություններում և երկրորդ անգամ կգլխավորի երկիրը: Միջազգային փորձագետներն ասում են, որ այս ընտրությունները դարձել են բարեփոխումներիևԱրևմուտքիհետհարաբերություններիկուրսիհանդեպվստահությանմասինփաստացիհանրաքվե:
Ռոհանին դարձել է Իրանի նախագահ 2013թ-ին, և նրա գլխավոր ուղերձն է եղել “Իրանն աշխարհի համար բացելու” մտադրությունը:
Հասան Ռոհանի: Լուսանկարը՝ EPA-ի
Մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունում Ռոհանին ստացել է 23,5մլն ձայն, ինչը կազմում է ձայների մոտ 57%-ը: Նրա անմիջական մրցակից Էբրահիմ Ռայիսլին ստացել է 15,8մլն ձայն: Այդ մասին տեղեկատվությունը տարածել է այսօր Իրանի ներքին գործերի նախարարությունը:
Այս ընտրությունները բնակչության շրջանում հսկայական հետաքրքրություն են առաջացրել. ընտրատեղամասեր է եկել այնքան մարդ, որ հսկայական հերթեր են գոյացել, և դրանց փակումը ստիպված են եղել մի քանի ժամով հետաձգել:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոհանին խոսում էր այն մասին, որ Իրանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի քաղաքացիական ազատությունների ընդլայնման և էքստրեմիզմի միջև: Նա ակտիվորեն քննադատում էր ռեֆորմիստ առաջնորդների և ակտիվիստների շարունակվող կալանքը:
Նախընտրական քարոզարշավում առաջատար դիրքեր զբաղեցնող մյուս թեկնածուն՝ Էբրահիմ Ռայիսլին, մեղադրում էր Ռոհանիին տնտեսությունը փլուզելու մեջ, ինքն իրեն ներկայացնում որպես աղքատների պաշտպան և կոչ անում խստացնել հարաբերություններն արևմտյան երկրների հետ: