Իշխանությունները հակակառավարական դավադրության հետքերն են փնտրում
‘Պետական իշխանության տապալման կամ բռնազավթման նպատակ հետապնդող դավադրություն’. Պետական անվտանգության ծառայությունը նման անվանումով քրեական գործ է հարուցել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին:
Ինչպես ասված է արտակարգ հայտարարությունում, քրեական գործը հարուցվել է Պետական անվտանգության ծառայության հակահետախուզական դեպարտամենտի օպերատիվ քննչական միջոցառումների և ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հիման վրա:
“ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվություն ասելիս անվտանգության ծառայությունը ենթադրում է հոկտեմբերի 23-ին ուկրաինական կայքերից մեկում հրապարակված նյութը:
Տեքստը, որի իսկությունը ոչնչով չի հաստատվում, իբր Օդեսայի մարզպետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և ‘Ազգային շարժման’ ղեկավար Գիգի Բոկերիայի գաղտնի զրույցի սղագրումն է: Կայքում նշվում է, որ զրույցը կայացել է հոկտեմբերի 19-ին Ստամբուլի օդանավակայանում:
Ըստ տեքստի՝ 2 հոգի պլանավորում են հարձակում ‘Ռուսթավի 2’ հեռուստաընկերության աշխատակիցների վրա՝ հակակառավարական բողոքի զանգվածային ալիք բարձրացնելու նպատակով:
Սղագրության համաձայն՝ Սաակաշվիլին կոչ է անում Բոկերիային անկարգություններ հրահրել ‘Ռուսթավի 2’ հեռուստաընկերության շենքի ողջ երկայնքով: ‘Լավ կլինի, եթե կին զոհվի, կամ, ավելի լավ է՝ երեխան մոր հետ’ – իբր նման հայտարարություն է արել Սաակաշվիլին:
Պետական անվտանգության ծառայության հայտարարությանը ուղիղ մեկ ժամ անց հետևեց ներքին գործերի նախարարության հայտարարությունը, համաձայն որի, անվտանգության նկատառումներով ոստիկանությունը կդիմի ‘Ռուսթավի 2’ հեռուստաընկերությանը հարող մշտադիտարկման արտակարգ միջոցների:
Ռուսաստանում գրանցված ու հոսթինգ ունեցող wikileaks.center կայքէջը, որտեղ հրապարակվել է տվյալ տեղեկատվությունը, կոչվում է ‘Ուկրաինական վիկիլիքս’: Այն գրանցվել է 2015թ. մայիսին և այդտեղ հրապարակվում են չհաստատված նյութեր Սաակաշվիլիի մասին: Բոլոր ֆայլերը տեքստային են և դրանց կցված չէ գաղտնալսման որևէ ձայնագրություն կամ տեսագրություն:
Ինչ վերաբերում է դավադրության գործին, ապա անվտանգության ծառայությունը որպես վկայի արդեն հարցաքննել է Գիգա Բոկերիային: Նա, ով Սաակաշվիլիի հետ միասին այս շաբաթվա սկզբին Մադրիդում ներկա է եղել Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին, այդ տեքստը ‘Շատ զվարճալի զառանցանք’ է անվանել:
‘Հարցաքննության ընթացքում խոսքը գնացել է ինտերնետում բոլորիս տեսած հիմարության մասին… Ես տեղյակ չեմ որևէ օպերատիվ նյութերից, բացի այն զառանցանքը, որին հասարակությունը ծանոթացել է իրավապահ մարմինների հետ կապված պորտալների միջոցով: Մենք Սաակաշվիլիի հետ հաճախ ենք հանդիպում, և սա մեր առաջին հանդիպումը չէ: Հարյուրավոր այդպիսի հանդիպումներ ենք ունեցել’ – հայտարարել է Գիգա Բոկերիան հարցաքննությունից հետո:
Բոկերիան նույնպես նշել է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որևէ շանս չունի մնալու իր պաշտոնին և «խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ փորձում է չեզոքացնել այն ինստիտուտները, որոնք հետագայում նրան կխանգարեն պահպանել իշխանությունը’:
Վարչապետ Ղարիբաշվիլին նույնպես հայտարարությամբ է հանդես եկել այս առթիվ. ‘Այսօր մենք ավելի ուժեղ ենք, քան երեք տարի առաջ: Խոստանում եմ, որ կառավարությունը երկրում ապակայունացում թույլ չի տա: Պետության վրա սուր բարձրացնողը ինքը կկործանվի այդ սրից: